Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի Արգենտինայի հավաքականի դեմ խաղից առաջ Կոլումբիայի ընտրանու գլխավոր մարզիչ Խոսե Պեկերմանը հայտարարել է, որ Լիոնել Մեսսիին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է համարում:
«Մեսսին աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստն է: Աշխարհի 2014 թվականի առաջնությունից հետո Արգենտինայի ընտրանին քիչ է փոխվել, իսկ նոր տարրերը միայն ավելի են հզորացրել նրան:
Չնայած այդ ամենին, անհամբերությամբ ենք սպասում խաղի մեկնարկին: Մենք նույնպես գերազանց ֆուտբոլիստներ ունենք յուրաքանչյուր գծում: Այնպես որ, կարող ենք պայքարել»,- Goal-ը մեջբերում է Պեկերմանի խոսքերը:









































