Բրիտանական ընտանիքները կդառնան տարեկան մոտ 1000 ֆունտով հարուստ՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեպքում։ Այս մասին հայտնում է Telegraph-ը՝ հղում անելով վերլուծաբաններին։
ԵՄ-ի հետ համագործակցող առևտրային ընկերությունները նույնպես չեն տուժի՝ հայտնվելով ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի գործողության շրջանակից դուրս, քանի որ կառավարությունը կտնտեսի բավարար միջոցներ անդամակցության վճարից՝ փոխհատուցելու արտահանողներին ծախսերի աճը։
Միացյալ Թագավորության համար արդեն նկատվել են ԵՄ-ից դուրս գալու դեպքում պոտենցիալ ֆինանսական առավելություններ։ Դրանցից ամենագլխավորը անդամակցության վճարի տրամադրման անհրաժեշտության բացակայությունն է, որը երկրին արժենում է մոտ 12.5 մլրդ եվրո։
Այպիսով՝ գանձարանում կհայտնվեն հավելյալ միջոցներ, որոնք թույլ կտան կրճատել հարկերը և դեմ հանդես գալ ԵՄ-ի կողմից բրիտանական ապրանքների համար թելադրված սակագներին, իսկ յուրաքանչյուր ընտանիք կարող է տնտեսել 933 ֆունտ կամ 1300 եվրո։










































