Tuesday, 30 06 2026
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»

Ներիշխանական անոմալիաների ուղենիշները

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում Հայաստանի քաղաքացիների շուրջօրյա պայքարի երրորդ օրը՝ հունիսի 25-ին, Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ սկսեցին խոսել այն մասին, որ ցուցարարների պահանջն անիրագործելի է: Այդ մասին գործնականում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտարարեցին մի քանի նախարարներ, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Ըստ էության, ստացվեց շատ հետաքրքրական բաժանում. մինչև հունիսի 25-ը իշխանությունը ցուցարարների պահանջի կոնկրետ արձագանքի, ելքի մասով լռում էր, կարծես թե մեկ հրահանգով լռությամբ, իսկ հունիսի 25-ին հանկարծ մեկ հրահանգով մի շարք պաշտոնյաներ սկսեցին հայտարարել անիրագործելիության, բարդության և այլնի մասին: Ինչո՞ւ ոչ առաջին կամ երկրորդ, այլ երրորդ օրը: Եվ ինչո՞ւ այդպես միաբերան: Եվ մեկ այլ ինչու՝ ինչո՞ւ որևէ մեկը չի արտահայտվում հստակ մերժումով, այլ խոսքերում օգտագործվում է որոշակի անորոշության տոնայնություն: Այսինքն՝ ասում են անիրագործելի է, բայց չեն ասում, որ մերժելու են, և վերջ:

Այս իրավիճակը բավական հետաքրքիր է և ինչ-որ իմաստով դարձել է այս օրերի ներիշխանական վիճակի ինդիկատոր: Տպավորությունն այնպիսին է, որ իշխանության ներսում չկա ամբողջական պատկերացում, թե ինչ է տեղի ունենում: Իրադարձությունները զարգացել են համակարգի համար ինչ-որ իմաստով բավական խորթ սցենարով: Հայաստանի իշխանության ներկայացուցիչների համար տեղի ունեցողը իսկապես անհասկանալի է, կատարվում են համակարգային տրամաբանության տեսանկյունից անոմալ բաներ, մի քանի անոմալիաներ իրար հետևից:

Անոմալիա համար 1. Սերժ Սարգսյանը դեպի Բաղրամյան փողոց ցուցարարների երթի առաջին իսկ րոպեների ընթացքում, իհարկե, փողոցը փակելով ոստիկանությամբ, այդուհանդերձ նրանց միջոցով պատրաստակամություն է հայտնում հանդիպել պատվիրակների հետ: Այստեղ համակարգի տեսանկյունից անոմալիան այն է, որ Սարգսյանը շատ արագ է անում այդ առաջարկը, երբ դեռ, ըստ էության, նկատելի չէր, թե ինչ ընթացք է ունենալու երթը:

Անոմալիա համար 2. Ոստիկանությունը հունիսի 23-ի լուսադեմին ուժով բացում է Բաղրամյան փողոցը, բերման է ենթարկում, ձերբակալում է հարյուրավոր քաղաքացիների, բռնություն է կիրառում, բռնանում է անգամ լրագրողների վրա, իսկ ընդամենը մի քանի ժամ անց պատկերը լիովին փոխվում է, ձերբակալվածներն ազատ են արձակվում, ոստիկանապետը հայտարարում է լրագրողներին պատճառած նյութական վնասի փոխհատուցման մասին, ներողություն է խնդրում «ինչ-որ բան այնպես չլինելու» համար, իսկ գիշերն ու լուսաբացն արդեն ոստիկանները և ցուցարարները դիմավորում են Բաղրամյան փողոցում, միմյանց դեմ հանդիման, առանց բախման և հատուկ գործողության: Մինչդեռ Հայաստանի իշխող համակարգի պատկերացումներում ուժից հետո ոչ թե խաղաղություն է լինում, այլ դատավարություն: Համակարգը չի հասկանում՝ ինչ մանևր տեղի ունեցավ:

Անոմալիա համար 3. Ռուսաստանը, որի դեմ որևէ արտահայտություն չի հնչել ցույցերի և երթերի ընթացքում, որը համարվում է Հայաստանի «պատրոնը», և այս հարցում Հայաստանի իշխող համակարգը կասկածի տեղիք թեկուզ նշույլով անգամ թույլ չի տվել երբեք, հանկարծ սկսում է ակնհայտորեն խեղաթյուրել իրավիճակը և տեղի ունեցողը որակել որպես «Մայդան»: Այնպիսի տպավորություն է նույնիսկ, որ Ռուսաստանը զայրացած է ոչ թե «Մայդան» լինելու վտանգից, այլ կզայրանա, եթե չլինի «Մայդան»:

Անոմալիա համար 4. Չնայած ռուսական այդ տոտալ քարոզչական գրոհին և Հայաստանին ուկրաինական դասերը սերտելու վերաբերյալ ռուսական սպառնալիքներին, Սերժ Սարգսյանը ոչ միայն լռում է, այսինքն՝ հրապարակավ պահում դադարը, այլ նույնիսկ որոշում է մեկնել Բրյուսել ԵԺԿ գագաթնաժողովին, որտեղ նաև այդ օրերին միաժամանակ հավաքված են ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները և քննարկում են ՌԴ միջուկային ռազմավարությանը հակազդելու հարցերը:

Ընդ որում՝ թվարկված «անոմալիաները» թերևս առավել խոշորներն են, որոնք համակարգը չէր կարող չնկատել կամ գոնե չզգալ: Դրանք վկայում են, որ ընթացիկ զարգացումներում խաղը ոչ թե համակարգինն է, այլ Սերժ Սարգսյանինը, և իշխող համակարգը դրանում ներգրավվում է այնքանով, որքանով նպատակահարմար է գտնում Սերժ Սարգսյանը: Եվ այստեղ երևի թե կարևոր է հիշել, թե, խոշոր հաշվով, ինչ գործընթացում է Հայաստանի իշխանական համակարգը վերջին օրերին:

Համակարգը գտնվում է սահմանադրական բարեփոխումների շուրջ համաձայնությունների և պայմանավորվածությունների, այսպես ասած, նոր քվոտավորման, նոր դասավորությունների, իշխանական լծակների բաշխման և վերաբաշխման, այլ կերպ ասած՝ նոր իշխանության ձևավորման փուլում, որտեղ Սերժ Սարգսյանն ամենայն հավանականությամբ փորձում է լուծել նախագահի պաշտոնը թողնելուց հետո իր համար առավելագույնս վստահելի և հնարավորության դեպքում կառավարելի նոր իշխանական դասավորության հարց: Այդ դասավորության մեջ նրա անձնական կարգավիճակն ինչպիսին կլինի, ինչ է նա ուզում կամ պատկերացնում անձնապես իր համար, այլ քննարկման հարց է: Բայց ընդհանուր խնդիրը այդ է՝ լուծել նախագահի պաշտոնը թողնելուց հետո իշխանական առավել նպաստավոր դասավորության հարց: Սա գլխավոր ներիշխանական խնդիրն է և բնականաբար պայմանավորում է այլ գործողությունների տրամաբանությունը, այդ թվում և՝ ստեղծված իրավիճակում Սերժ Սարգսյանի շոշափվող խաղի, վարքի:

Ներկա իրավիճակը, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ քաղաքացիական պայքարի ձևավորած բարդ իրադրությունը, նաև դրանում առաջացած արտաքին շրջանակները Սերժ Սարգսյանը թերևս փորձում է կառավարել ներկայիս իշխանական դասավորությունից, դրանում առկա սուբյեկտներից հնարավորինս անկախ: Խնդիրն այն է, որ ստեղծվել է արտաքին ու ներքին բարդ վիճակ, և դա ակնհայտ է: Եվ այդ վիճակում Սերժ Սարգսյանն, ըստ երևույթին, ցանկանում է ամեն ինչ անել կա՛մ հնարավորինս միայնակ, կա՛մ ոչ այն անձերի և խմբերի միջոցով, որոնք այսօր են կազմում իշխող համակարգի, այսպես ասած, ծանրության կենտրոնները, բայց որոնք չկան նախագահի պաշտոնը թողնելուց հետո Սերժ Սարգսյանի պատկերացրած իշխանական դասավորության մեջ: Սերժ Սարգսյանը չի ցանկանում ներկայիս բարդությունները հաղթահարել այդ մարդկանց օգնությամբ՝ հետագայում իշխանություն ձևավորելիս նրանց առաջ որևէ պարտավորություն չունենալու համար:

Այս վիճակը նրան մղում է հնարավորինս անհատական խաղի, իսկ այս տրամաբանության մեջ չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը ինչ-որ պահերի կոլեկտիվ գործողությունների իմիտացիա ստեղծի, որոշ ներիշխանական սեգմենտների համար կեղծ ուղենիշներով՝ այդպիսով, ըստ էության, ավելի շատ փորձելով լուծել հենց իշխանության խնդիրը կամ ներկայիս խնդրի լուծումներ փնտրել ոչ թե գործող, այլ նախագահի պաշտոնը թողնելուց հետո իր պատկերացրած իշխանական թիմով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում