Հունիսի 24-ին Լոնդոնում տեղի ունեցած Sotheby’s աճուրդում ներկայացվել էին իմպրեսիոնիստների և ժամանակակից նկարիչների նկարներ: Նրա ընդհանուր ծավալը կազմել է 273.6 միլիոն դոլար, գրում է Financial Times-ը:
Ամենաթանկը դարձավ ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի «Դերտրուդ Լևի դիմանկարը» կտավը, նկարված 1902 թվականին: Անհայտ գնորդուհին այն ձեռք բերեց 15 րոպե տևած պայքարից հետո, և այն գնեց 38 միլիոն դոլարով:
Նա գնել է նաև մի այլ արժեքավոր գործ` Էդգար Դեգայի «14-ամյա փոքրիկ պարուհին» բրոնզե քանդակը 15.8 միլիոն ֆունտով:









































