Դալայ-լաման ելույթ կունենա Եվրոպայի խոշորագույն` Գլաստոնբերի երաժշտական փառատոնում: Տիբեթի հոգևոր առաջնորդը հայտնել է, որ հանդես կգա ելույթով մարդկության գթասրտության և միասնության թեմայով, հայտնում է Reuters-ը: Բացի այդ, նա Լոնդոնում դասախոսություն կկարդա բուդդիզմի թեմայով:
Աքսորյալ տիբեթյան հոգևոր առաջնորդը ելույթ կունենա փառատոնի Կանաչ հրապարակում: Հիշեցնենք, որ Դալայ-լաման Տիբեթը լքել է 1959 թվականին և մինչև այժմ ապրում է Հնդկաստանում:
Երաժշտական փառատոնի բացումը տեղի է ունեցել հունիսի 24-ին Մեծ Բրիտանիայի Սոմերսեթ կոմսությունում: Այնտեղ ելույթ կունենան Florence and the Machine-ը, Քանյե Ուեսթը, Ֆարել Ուիլյամսը, Մարկ Ռոնսոնը և ուրիշներ:










































