Thursday, 02 07 2026
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին

Կրեմլը վախենում է Հայաստանում հեղափոխությունից. Bloomberg

Հայաստանում վերջին 5 օրերի իրադարձություններին կարելի է հետևել Twitter-ում #ElectricYerevan հեշթեգով, սակայն դրանք բացակայում են համընդհանուր թերթերի առաջին էջերից։ Աշխարհը չի վրդովվում էլեկտրաէներգիայի գների բարձրացման դեմ բողոքի ցույցերից 3 մլն բնակչություն ունեցող երկրում, որը գտնվում է Հարավային Կովկասի գեղեցիկ, սակայն ռեսուրսներով աղքատ անկյունում։ Հայաստանի ցույցերին ակնդետ հետևում են Մոսկվայում և Կիևում, քանի որ դրանք արտացոլում են արտասովոր լարված դժգոհություն՝ կապված հետխորհրդային երկրում ռուսական իշխանության հետ։ Այս մասին Bloomberg-ում գրում է Լեոնիդ Բերշիդսկին։

Ամեն ինչ սկսվեց անցած ամիս, երբ երկրի էներգետիկ մենաշնորհ ունեցող ընկերությունը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը», կառավարությունից պահանջեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը 40.8 տոկոսով։ Ընկերությունը բողոքում է, որ հայկական հիդրոէլեկտրակայաններն արտադրում են քիչ էներգիա, և որ երկրի միակ ատոմային էլեկտրակայանի վերանորոգումը տևում է ծրագրվածից երկար, ինչի հետևանքով ընկերությունը կուտակել է 250 մլն դոլարի պարտք՝ վիթխարի գումար մի երկրի համար, որի ՀՆԱ-ն կազմում է 10 մլրդ դոլար։

Կառավարությունը սկզբում դիմադրեց՝ վիճարկելով, թե կորուստները պատճառվել են կաշառակերության հետևանքով։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց, օրինակ, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» չափից շատ է վճարում մատակարարներին և կապալառուներին (մեղադրանքներ, որոնք ընկերությունը ժխտում է)։ Սակայն հունիսի 17-ին հանձնաժողովը տեղի տվեց՝ սակագինը 16.7 տոկոսով բարձրացնելով օգոստոսից։ 2 օր անց ակտիվիստները Երևանի կենտրոնում իրականացրին առաջին՝ համեմատաբար փոքր նստացույցը։ Այնուհետ բողոքի ակցիաներն աճեցին։ Երեքշաբթի ոստիկանությունը ջրցան մեքենաներ գործի դրեց՝ ցրելու ցուցարարներին և ձերբակալեց 250 մարդու։

Այս ամենը փոքր նշանակություն կունենար Հայաստանից դուրս, եթե «Հայաստանի էլեկտրական ցանցերը» լիովին չվերահսկվեր ռուսական խոշոր էնեգետիկ ընկերության՝ «Ինտեր ՌԱՕ»-ի կողմից, որի վարչության նախագահը Իգոր Սեչինն է՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ ընկերը և պետական «Ռոսնեֆթ» նավթային հսկայի գործադիր տնօրենը։ Այսպիսով, ցույցերն ընդդեմ ընկերութան ենթադրյալ կոռումպացված մենեջմենթի՝ լռելյայն հակամոսկովյան են, եթե ոչ հակառուսական։

Կրեմլը քաջատեղյակ է այս մասին: «Հայաստանը մեր մոտ գործընկերն է, մենք միավորված ենք Հայաստանի և հայ ժողովրդի հետ պատմական կապերով»,- երեքշաբթի օրը ասել է Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Դա կարող է մեղմ հնչել, սակայն Հայաստանում դա որոտի ճայթյուն էր։ «Փաստը, որ Ռուսաստանի նախագահականի մամլո քարտուղարը մեկնաբանել է Երևանի իրադարձությունները վկայություն է, որ կա՛մ Ռուսաստանը մասնակցում է Երևանում ծավալվող իրադարձություններին, կա՛մ շատ անհանգստացած է և փորձում է մասնակցել, կա՛մ պատրաստակամություն է արտահայտում մասնակցելու, եթե իրադարձությունները դուրս գան վերահսկողությունից»,- 1in.am-ում գրել է մեկնաբան Մուսա Միքայելյանը։

Մոսկվայի անհանգստությունն այն է, որ Ուկրաինայում ապստամբությունը սկսել է նույն կերպ՝ հանգիստ տրտունջից, փոքր ցույցերից և խմբակային երգից։ Այնուհետև ոստիկանությունն ավելորդ ուժ է կիրառել, որից հետո ցույցերը լարվել են այնպես, որ 2 ամսից քիչ ժամանակում Կիևի կենտրոնը վառվում էր, և շուտով նախագահ Վիկտոր Յանուկովիչը փախավ Ռուսաստան։ Շատ ուկրաինացիներ, ովքեր հպարտ են կոտրելու Ռուսաստանի իշխանությունն իրենց երկրում, ցանկանում են դա կրկնված տեսնել Երևանում։

Ուկրաինական հայտնի Liga.net-ը Երևանի իրադարձությունները լուսաբանելիս դրանք անվանել է նոր Մայդան։ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, ով էթնիկ հայ է, քաջալերել է Երևանի ցուցարարներին իր ֆեյսբուքյան գրառմամբ՝ վերհիշելով ուկրաինացիների պայքարի ռոմանտիզմը: Նա հիշել է բարիկադների ու իրենց ցրելու մասին՝ նշելով, որ ուկրաինացիների ազատության կամքը հաղթել է։

Այս աջակցությունը Կիևից Պուտինի դաշնակիցներին Մոսկվայում հուշում է, որ Երևանում տեղի ունեցողը միայն տնտեսական բողոք չէ։ Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկովն իր ֆեյսբուքյան էջում վստահություն էր հայտնել, որ «կա դրսում համակարգման կենտրոն, որը ղեկավարվում է նույն քաղաքական օպերատորների կողմից, ովքեր ղեկավարել են Կիևի Մայդանը»։ Ըստ Մարկովի՝ Երևանի անհանգստությունները 2013-ին Հայաստանի իշխանությունների կայացրած ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու և փոխարենը Պուտինի Եվրասիական միությանը միանալու որոշման պատասխանն են։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այդ հարցում երկընտրանք չուներ։ Բացի էներգետիկ սեղմօղակից, Ռուսաստանը ռազմաբազա ունի երկրորդ քաղաք Գյումրիում, որտեղ 5000 զինվորներ ծառայում են հարևան Ադրբեջանի համար որպես նախազգուշացում, որ վիճահարույց Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի համար ռազմական գործողությունների վերսկսումը լավ գաղափար չի լինի։

Պարբերականն անդրադառնում է նաև սփյուռքում տեղ գտած արձագանքներին, շեշտում Սերժ Թանկյանի գրառումները։

«Այսպիսով, #ElectricYerevan-ը դեռևս ուկրաինական ոճի հեղափոխություն չէ, և դա հազիվ թե վերածվի այդպիսինին։ Սակայն դա տալիս է Պուտինի պարանոյիկ ռեժիմին ևս մեկ պատճառ ճարճատելու իր զենքերը։ Նա լավ կաներ գործ ունենալ ընկերութունների ներսում տիրող կոռուպցիայի հետ, որոնք օգտագործում է իր նախկին կայսրության վրա ազդեցություն ունենալու համար։ Մոսկվան ի զորու չէ անել դա, որովհետև կոռուպցիան նրա հիմնական էքսպորտներից մեկն է։ Այն կարող է միայն պայքարել ախտանիշների դեմ, որոնք հաճախ ներառում են հայտնի դժգոհություն, ասես դրանք գլոբալ դավադրության մաս էին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում