Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը ոստիկանության օրվա առթիվ

Ոստիկանության հարգելի´ աշխատակիցներ և վետերաններ,
Պարոնա´յք գեներալներ, սպաներ, ենթասպաներ, շարքայիններ,
Շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա կապակցությամբ:

Անցած երկու տասնամյակները Հայաստանի ոստիկանության կայացման ու ամրապնդման կարևոր շրջան էին, որի ընթացքում դուք իրականացրել եք ձեր առաքելությունը: Ե´վ Արցախյան ազատամարտում, և´ հանցավորության դեմ պայքարում մեր ոստիկաններից շատերը դրսևորեցին մասնագիտական բարձր որակներ ու հերոսական կեցվածք: Ոմանք ընկան այդ կռվում, բայց նրանց հիշատակը և նկարագիրը` արդար և ուժեղ ոստիկանի կերպարը, մնացին և պետք է մնան որպես չափանիշ, որպես ձեր աշխատանքի ու ծառայության ուղեցույց:

Հայաստանի ոստիկանությունն այս ընթացքում անցավ վերափոխումների բարդ շրջադարձերի միջով, և այսօր էլ բարեփոխումներն ու արդիականացումը համակարգում շարունակվում են: Ժամանակակից պահանջներին համապատասխանող օրենքների ընդունումը և օրենսդրական փոփոխությունների ողջ փաթեթը, իհարկե, անհրաժեշտ էին, բայց ակնհայտ է, որ դրանք բավարար չեն: Ցավոք, մեզ դեռ չի հաջողվել ձևավորել քաղաքացի-ոստիկան, հասարակություն-ոստիկանություն հարաբերությունների նոր մշակույթ, նոր ավանդույթ: Երբեմն չափն անցնում է ոստիկանը, երբեմն` քաղաքացին: Այս իրողությունը մեծապես խոչընդոտում է ընդհանուր զարգացմանը: Դրանից հավասարապես տուժում և հավասարապես դժգոհ են թե´ քաղաքացին, թե´ ոստիկանը: Մեր խնդիրն է ձևավորել այդ նոր ավանդույթը, և այստեղ առաջին դերը կրկին պատկա-նում է ձեզ, որովհետև դուք ներկայացնում եք պետական կառույց և հիմնականում կայացած կառույց: Ձեզնից ակնկալվում են բացառիկ սառնասրտություն ու զսպվածություն և մյուս կողմից `վճռականություն: Այո´, սա բարդ խնդիր է, որովհետև հաճախ դժվար է որոշել սահմանը, բայց դա ձեր մասնագիտությունն է, ձեր առաքելությունն է և պարտականությունը:

Քաղաքացիների իրավունքների և ունեցվածքի պաշտպանությունը, ինչպես նաև պայքարը հանցավորության դեմ մեր ոստիկանությունն իրականացնում է հիմնականում արդյունավետ կերպով: Սա փաստ է: Մենք միշտ հպարտորեն նշում ենք, որ Երևանը աշխարհի ամենաապահով մայրաքաղաքներից է: Սա առաջին հերթին բխում է մեր ժողովրդի և հասարակության նկարագրից, բայց սա նաև մեր ոստիկանության արժանիքն է, որ պետք չէ ուրանալ:

Տոնական օրերին այնքան էլ ընդունված չէ խոսել խնդիրների և բացթողումների մասին, բայց, կարծում եմ, որ դուք, հարգելի´ ոստիկաններ, արդեն սովոր եք զգոնության և զգաստության կոչերին: Փաստ է նաև այն, որ օրինականության պահպանման հարցերում մենք ձեզ հետ միասին դեռ լուրջ անելիքներ ունենք: Վստահեցնում եմ, որ մեր քաղաքացիներն իսկապես ուզում են ապրել օրենքով: Ձեզնից ակնկալվում է, որ դուք հստակ ձևակերպեք ձեր պահանջներն ու խնդիրները, ինչպես նաև բացառեք խտրականությունը: Օրենքի առջև հավասարության սկզբունքի խախտումը, նույնիսկ մեկ խախտումը, վարկաբեկում և փլուզում է ողջ համակարգը: Հենց այդ համակարգն է կոչված ձևավորելու նոր` բոլորիս կողմից ընդունելի ավանդույթը, քաղաքացու և ոստիկանի փոխհարաբերության ավանդույթը: Կրկնում եմ` մեր խնդիրն է ձևավորել նոր մշակույթ, այլ ո´չ քայքայել այն դեռևս սաղմնային վիճակում: Ընդունում եմ, կյանքը շատ ավելի հարուստ է ու բազմաշերտ, քան թղթի վրա գրված օրենքները, և դուք ամեն օր, ձեր գործի բերումով, բախվում եք ամենատարբեր իրավիճակների: Լինում են արտակարգ դեպքեր ու բացառություններ, բայց մեր խնդիրն է նվազագույնի հասցնել բացառությունները:

Խնդրում եմ հիշել, որ մեր երկրի քաղաքացիներն ու հյուրերը ոչ մի պաշտոնյայի այնքան հաճախ չեն հանդիպում, որքան ձեզ` փողոցից սկսած: Նրանց համար առաջին հերթին դուք եք ներկայացնում մեր պետությունը` Հայաստանի Հանրապետությունը, որ կարող է նրանց աչքում բարձրանալ կամ հակառակը` վարկաբեկվել հինգ րոպեում: Նման պատասխանատվությունը ծանր է, բայց պատվաբեր, և հենց այդ պատճառով մենք բարձր ենք գնահատում ձեր աշխատանքը և պատրաստ ենք ամենայն աջակցության:

Հարգելի´ ոստիկաններ,

Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ` մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին քաջառողջություն, հաջողություններ ձեր ծառայության մեջ: Նոր Հայաստանի կերպարը ձևավորվում է բազմաթիվ բաղադրիչներից, որոնց մեջ ամենակարևորներից է նաև ոստիկանի կերպարը: Մաղթում եմ, որ այդ կերպարը համապատասխանի մեր հասարակության պահանջներին և իդեալներին: Մեր երկրի ներկան ու ապագան պայմանավորված են բազմաթիվ գործոններով, որոնցից յուրաքանչյուրն անկրկնելի և անփոխարինելի է: Այդ առանցքային գործոններից մեկը դուք եք, հարգելի´ ոստիկաններ: Եվ ես մաղթում եմ ձեզ արժանի լինել ձեր բարձր կոչմանը:

Շնորհավորում եմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում