Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի քրդերը պաշտոնական Անկարային մեղադրել են ԴԱԻՇ-ին աջակցելու համար: Նման մեղադրանք է հնչեցրել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը:
«Գոյություն ունի մեծ հավանականություն, որ ծայրահեղականները Թուրքիայի կողմից՝ Շանլըուրֆա նահանգից են մտել Սիրիայի Քոբանի քաղաք: Այդ հարձակումը հանդիսանում է Թուրքիայի կառավարության կողմից ԴԱԻՇ-ի զինյալներին աջակցելու հետևանք»,- ասել է ԺԴԿ համանախագահը:
Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Թանժու Բիլգիչը շտապել է հերքել է այն պնդումները, թե ԴԱԻՇ-ի զինյալները Թուրքիայի տարածքից են հարձակվել սիրիական քաղաքի վրա:









































