Starslife.ru-ի փոխանցմամբ՝ հոլիվուդյան դերասան, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը երեկ մասնակցել է Հովարդ Ստեռնի շոուին: Դրա ժամանակ Շվարցենեգերը հաճոյախոսություններ է շռայլել որդու՝ Պատրիկի նախկին ընկերուհի, երգչուհի Մայլի Սայրուսի հասցեին:
«Երբ ես առաջին անգամ հանդիպեցի Մայլի Սայրուսին, ով եկել էր Արևային հովտում դահուկներ վարելու, ես արդեն այդ ժամանակ հասկացա, թե նա ինչ ֆանտաստիկ մարդ է: Մեր տանը կային փոքր երեխաներ, և նա ամեն օր խաղում էր նրանց հետ և դա անում էր անկեղծ ու իրական: Նա կարող էր նրանց հետ փողոցում վազել մի քանի ժամ, ձնագնդի խաղալ, պատրաստել ձնե մարդ: Երեխաները նրան շատ էին սիրում»,- ասել է դերասանը:
Շվարցենեգերը հայտարարել է, որ փիլիսոփայորեն է մոտենում նրան, որ Պատրիկն ու Մայլին բաժանվել են. «Կարծում եմ, որ Պատրիկն ունեցավ մեծ փորձ, հիանալի հարաբերություններ: Սակայն այդպես պատահում է, մարդիկ բաժանվում են: Կյանքն է այդպիսին»: Շվարցենեգերն ընդգծել է, որ այսօր Պատրիկն իր ուժերն է փորձում որպես դերասան, և դա իրեն հպարտությամբ է համակում:











































