Լուխու մականվամբ աշխարհի ամենատխուր կատուն նվաճել է Instagram-ը: Սոցցանցում կատվի էջն արդեն իսկ ունի գրեթե 29.000 հետևորդ: Այն վարում է կենդանու տերը՝ Մեգի Լյուն: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։
Լուխուի երկրպագուները կանոնավորապես ստուգում են, թե արդյոք կատուն չի՞ դարձել ավելի զվարթ: Սակայն դա դեռ տեղի չի ունեցել, ոչ մի բան չի նպաստել նրան կենսուրախ դառնալ՝ ո՛չ խաղալիք պանդան, ո՛չ այլ կատուների հետ շփումները: Երբեմն թվում է, թե Լուխուն արտասվում է: Սակայն իրականում Լուխուն շատ երջանիկ է: Նա ապրում է Չինաստանում՝ իր տանտիրուհու և ևս երկու կատվի հետ:















































