Starslife.ru-ի փոխանցմամբ՝ երգչուհի Բրիթնի Սփիրսը քանիցս արտահայտվել է օծանելիքի հանդեպ տածած իր սիրո մասին: Հավանաբար հենց այդ պատճառով էլ աստղը մի օր որոշում ընդունեց թողարկել իր անունով օծանելիք: Երգչուհու այդ գործունեության մեկնարկից արդեն անցել է 11 տարի: Այդ ընթացքում թողարկվել է 17 բույր:
Ոչ վաղ անցյալում Սփիրսը ներկայացրեց իր 18-րդ օծանելիքը, որը ստացել է Fantasy անունը: Համացանցում արդեն իսկ մատչելի է դրա մասին պատմող տեսահոլովակը: Բրիթնի Սփիրսն իր առաջին բույրը թողարկել է 2004 թվականին: Այն ստացել էր Curious Britney Spears անվանումը:









































