Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր հայտնաբերվել են հունիսի 23-ին Ղազախի շրջանում անհետ կորած ադրբեջանցի երկու զինծառայողների դիակները: Կրտսեր սերժանտներ Մուսա Մուսաևն ու Թուրալ Յոլչիևը մոլորվել են անտառապատ տարածքում, հայտնվել են առաջնագծում և պայթել ականների վրա: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Նրանց որոնողական աշխատանքներին մասնակցել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները:







































