ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները Սիրիայի հյուսիսարևելյան Ալ-Հասակա քաղաքի Ալ-Նաշվա շրջանի բնակիչներին ստիպում են լքել իրենց տները։ Այս մասին հայտնում է սիրիական ազգային հեռուստատեսությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԴԱԻՇ-ի գրոհայիններն անցել են Ալ-Հասակայի գրոհի՝ քաղաքի մուտքի մոտ սիրիական բանակի անցակետերի մոտ մի քանի ավտոմեքենայի պայթեցումից հետո։
Ահաբեկիչների առաջադեմ ջոկատները շարունակում են փորձեր ձեռնարկել՝ ամրապնդվելու քաղաքի արևմտյան ծայրամասերում, այդ թվում՝ Ալ-Նաշվա շրջանում։











































