«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանը, ով միացել է Բաղրամյան պողոտայի ցուցարարներին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ հաջողության հասնելու գրավականն այս պահին ժողովրդի համախմբվածությունն է։
«Փորձեցին ժողովրդին կոտրել, դրան ի պատասխան՝ ժողովուրդն ավելի բարկացավ և մոտ տասն անգամ ավելի շատ մարդ հավաքվեց, հաջորդ օրն էլ ավելի շատ մարդ հավաքվեց, և սա դեռ կլինի շարունակական։ Ժողովուրդը չի հոգնել, և չպետք է հոգնի, քանի որ սա հանուն սեփական իրավունքների համար պայքար է»,-հավելեց նա։
Ակտիվիստի խոսքով՝ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունները մերժելը ճիշտ էր։
«ՀԷՑ-ը պետք է ազգայնացնել և դարձնել պետական կառույց։ Միակ տրամաբանական և ճիշտ լուծումը դա է։ Չպետք էր թողնել, որ ինչ-որ Բիբին կարողանար երկրի վզին պարտք դնել»,-ասաց նա։





































