Կատարի էմիր Համադ բեն Խալիֆա Ալ-Թանին Հոնիական ծովում մի ոչ մեծ կղզի է գնել,- երկուշաբթի օրը հունական Mega հեռուստաալիքի եթերում հայտնել է հարևան Իթակե կղզու ղեկավար Յաննիս Կասյանոսը:
Նրա խոսքերով՝ էմիրը մոտ 4.2 քառ. կմ մակերեսով Օքսյա կղզու համար վճարել է 4.9 մլն եվրո, 3.5 մլն եվրո էլ ծախսել է 1.6 քառ. կմ ընդհանուր մակերեսով ևս 5 փոքր կղզիների ձեռքբերման համար: Այս բոլոր կղզիները պատկանում են Հունաստանին:
Իթակեի ղեկավարը հայտարարել է, որ Կատարի էմիրը խոստացել է ցամաքից ջրատար տանել Իթակե, որպեսզի օգնի շրջանին: Նա նաև հայտնել է, որ մտադիր է էմիրին հայտարարել Իթակեի պատվավոր քաղաքացի: Ներկայումս Իթակեում ապրում է 3,000-ից մի քիչ շատ մարդ,- փոխանցում է RIA Novosti-ն: