Դերասան Նիկոլայ Եղիազարյանն այս պահին Բաղրամյան պողոտայում միացել է ցուցարարներին։ Մեզ հետ զրույցում դերասանը նշեց, որ հաղթանակն արդեն իրողություն է։
«Այս տեսակ երիտասարդություն, որ ոտքի է կանգնել, միահամուռ է, միաուժ, մեկը մյուսին թև ու թիկունք լինելով՝ պայքար է տանում ժողովրդի համար, մեր բոլորի համար։ Սա հաղթանակ է, մնում է մեր պահանջը բավարարվի՝ էլէներգիայի թանկացումը չլինի»,-ասաց նա։
Նիկոլայ Եղիազարյանը նշեց, որ երիտասարդություն այսօր շատ ավելի կարևոր բաներ ունի անելու, զարգացնելու և շենացնելու երկիրը։ Նրա խոսքով՝ սա ծաղկող երկիր է, որին վառ ապագա է սպասվում։
Նա հումորով նշեց.«Մարդ էստեղից պետք է աղջիկ տանի»։








































