Tuesday, 30 06 2026
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում

Ներքաղաքական դաշտը կմնա բարձր լարման տակ

Անկախ որևէ արդյունքից և ընթացքային ցուցիչներից՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հայաստանյան քաղաքացիական շարժումը անխուսափելիորեն իր քաղաքական հետքն է թողնում Հայաստանի քաղաքական կյանքում: Այստեղ բուն պատճառը շարժման առանձնահատկությունը չէ, այլ շարժումն ինքնին: Հասարակական ցանկացած քիչ թե շատ ազդեցիկ շարժում, անկախ իր բուն նպատակին հասնելու արդյունավետության աստիճանից, ըստ էության իր հետքն է թողնում քաղաքական թիմերի և խմբերի գիտակցության ու պատկերացումների վրա՝ ստիպելով նրանցից յուրաքանչյուրին անել անհրաժեշտ հետևություններ: Եվ այս իմաստով, քաղաքացիական այս շարժումը բացառություն չի լինելու: Այլ է հարցը, թե քաղաքական թիմերը, ըստ որում՝ և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր, ինչքանով են համարժեք և արդյունավետ հետևություններ անում:

Օրինակ՝ հետևության մի տարբերակ է այն, որ քաղաքացիական շարժումները պետք է դիտվեն որպես գործընկերային ահռելի պոտենցիալ կուսակցական գործունեության համար և տվյալ քաղաքական ուժը, տվյալ կուսակցությունը պետք է իր ռազմավարության մեջ հսկայական տեղ հատկացնի այդ շարժումների, այդ պոտենցիալի կրողների հետ համագործակցությանը, արտակուսակցական ձևաչափերի համագործակցությանը, քաղաքական դաշնությանն ու փոխլրացմանը: Սա հետևության մի տարբերակ է:

Հետևության մեկ այլ տարբերակ էլ կարող է լինել այն, երբ կուսակցությունը տեսնելով քաղաքացիական հերթական շարժումը՝ ի դեմս դրա սկսում է տեսնել իր մրցակցին և իր ռազմավարության մեջ տեղավորում է ոչ թե գործընկերային հեռանկարը, այլ փորձում մշակել քայլեր այդ քաղաքացիական մրցակցին արդյունավետ և արագ հաղթահարելու կամ էլ նրան սեփական կուսակցական «կանոնադրությանը» ենթարկեցնելու ուղղությամբ:

Արդյունքում, առաջին դեպքում կարող է ստացվել քաղաքական բավական ազդեցիկ փոխլրացում և արդիականացված մոտեցումների հիման վրա կարող են ձևավորվել որակապես նոր քաղաքական գործունեություն և արդյունքներ, իսկ երկրորդ պարագայում կշարունակվի Հայաստանի քաղաքական դաշտի և հանրության օտարման գործընթացը, որը Հայաստանում կշարունակի ճահճացնել քաղաքական դաշտ ասվածն ու այն պահել ավանդական մոտեցումների շրջանակում: Այսօր Հայաստանում մենք ունենք թե՛ մեկ, թե՛ մյուս օրինակները: Ըստ որում՝ զուտ կարգախոսների առումով կարծեք թե տարբերություն չկա, սակայն գործերն, իհարկե, խիստ տարբեր են և հաճախ հանգում են հակասության, հակադրության: Բայց միարժեք է, որ ամեն մի նոր քաղաքացիական շարժում ավելի մոտեցնում է նոր արդյունքի վերջնական հաղթանակը հին, ավանդական քաղաքական հարաբերությունների նկատմամբ:

Սույն հանգամանքը մենք հավանաբար ավելի շոշափելի կզգանք առաջիկա խորհրդարանական ընտրություններին, որին մասնակից ուժերի շրջանում քաղաքացիական շեշտադրումները անհամեմատ ավելի ընդգծված և ընդգրկուն են լինելու, քան նախկինում: Սա մի կողմից հնարավորություն է, մյուս կողմից՝ ռիսկ այդ ռեսուրսի համար: Հնարավորություն է այն իմաստով, որ կարելի է համալրվել լրացուցիչ լծակներով՝ ի դեմս գործակից և գործընկեր կուսակցությունների, օգնելով նրանց ընտրապայքարում և հետագայում ըստ էության ունենալ, այսպես ասած, քաղաքացիական լոբբինգի խորհրդարանական սեգմենտ, մյուս կողմից՝ Հայաստանում ընտրական ինստիտուտի բացակայության պայմաններում մեծ է ռիսկը, որ նմանօրինակ ճանապարհները կարող են դեվալվացնել քաղաքացիական պոտենցիալը, ինչպես որ արել են քաղաքականի դեպքում: Հնարավորություններն օգտագործելու և ռիսկերը չեզոքացնելու համար պահանջվում է բավական լուրջ փորձառություն, կենսափորձ, աչալրջություն, հայաստանյան քաղաքական կյանքի ոչ վաղ անցյալի մանրամասն վերլուծություն:

Այդուհանդերձ, քաղաքացիական ներկայիս շարժումը անխուսափելիորեն հաստատվեց որպես ռեսուրսային հայտ առաջիկա քաղաքական գործընթացներում չանտեսվելու համար: Իսկ դա, բնականաբար, բերում է ուժերի նոր հավասարակշռության: Սա, այսպես ասած, ընդդիմադիր դաշտի մասով: Իշխանության մասով այս ամենն ունի ավելի ընթացիկ նշանակություն, քանի որ իշխանությունը իր ռազմավարությունը կառուցում է այլ ռեսուրսային առանցքի վրա՝ ուժ և փող: Սակայն երբ ընդդիմադիր դաշտում ավելանում է նոր ռեսուրս, ապա դա նշանակում է, որ իշխանությունը առկա բալանսը պահելու համար ունենալու է նոր ուժի և փողի կարիք: Այսինքն՝ սրանով իշխանությունն էլ ստիպված է լինելու անել ավելին, քան կաներ, եթե բացակայեր ներկայիս շարժումը:

Տվյալ պարագայում ռիսկն այն է, որ իշխանությունները փողով պարզապես սկսում են «քաղաքացիականության» արտադրություն, «քաղաքացիների» արդյունաբերություն են հիմնում՝ ձևավորելով պսեվդոկառույցներ, քաղաքացիական կարգախոսներով և ոճով: Եվ նրանք սկսում են գաղափարի, արժեքի լղոզման և ինչ-որ առումով էլ վարկաբեկման գործընթաց՝ քաղաքացիականության անվան տակ զբաղվելով ընդամենը իշխանական պնակալեզությամբ: Եվ որքան մեծանում է քաղաքացիական բնական ներուժը, այնքան իշխանությունները ավելի են շահագրգռվում արհեստականը հնարավորինս մեծ ծավալներով հրապարակ նետելու հարցում: Սրանից զատ, սակայն, կա ևս մի կարևոր ասպեկտ: Խնդիրն այն է, որ քաղաքացիականության ռեսուրսը դառնում է նաև ներիշխանական հարաբերությունների պարզաբանման գործիք: Այսինքն՝ իշխանության մի թևը փորձում է մյուսի դեմ օգտագործել այդ ռեսուրսը:

Ընդհանուր առմամբ, այս ամենով հանդերձ, կեղծով, արհեստականով ու բնականով հանդերձ, ռիսկերով և հնարավորություններով հանդերձ՝ դրական է միտումը, որ Հայաստանի կյանքում քաղաքացիներն ու քաղաքացիականությունը քայլերով առաջ են գնում: Ու դա անկասելի գործընթաց է, քանի որ քաղաքացիականությունը ներկայումս ուղղակիորեն առնչվում է տեխնոլոգիական զարգացմանը: Իսկ տեխնոլոգիական զարգացումը արդեն հայաստանյան գործընթաց չէ, որ հնարավոր լինի ազդել իշխանական լծակների օգնությամբ: Որքան էլ Հայաստանի տարածքում այն հնարավոր է սահմանափակել, միևնույն է՝ այն համաշխարհային գործընթաց է և ավելի ու ավելի ընդլայնում է իր ազդեցությունը անգամ ամենապահպանողական հասարակություններում և համակարգերում:

Հայաստանում իշխանության ձևավորման գործընթացում քաղաքացիականության և քրեականության անվանական առկայության հարաբերակցությունը շատ մոտ ապագայում կհավասարվի և նույնիսկ կլինի առաջինի օգտին: Այսպես ասած՝ տեսակարար, անվանական-քանակական փուլից հետո, հաջորդ խնդիրը կլինի արդեն բովանդակային գերակայության հաստատումը:

 

Լուսանկարը՝ Դանիել Պալյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում