Ուիթնի Հյուսթոնի դստեր՝ Բոբի Քրիստինա Բրաունի քաղաքացիական ամուսինը մեղադրվել է նրան կյանքի համար վտանգավոր վնասվածքներ հասցնելու և նրա հաշիվներից գումար առևանգելու մեջ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Դատարանի կողմից կնոջ համար նշանակված խնամակալը Ջորջիայի Ֆուլտոն շրջանի գերագուն դատարան 10 մլն դոլարի քաղաքացիական հայց է ներկայացրել։ Հայցում հաստատվում է, որ հունվարի 31-ին աղջիկը վնասվածք է ստացել, որը նրան կոմայի մեջ է գցել։ Նա կռվել է Գորդոնի հետ, որից հետո անգիտակից վիճակում գտնվել լոգարանում։
Խնամակալի խոսքով՝ Գորդոնը սկսել է ծեծել Բոբի Քրիստինային, որպեսզի զգալի միջոցներ ստանա, որոնք նա ժառանգել էր մորից։
Հայցում նաև հաստատվում է, որ մինչ աղջիկը կոմայի մեջ է եղել, Գորդոնը նրա բանկային հաշվից գողացել է ավելի քան 11 հազար դոլար։
Հայցը ներկայացվել է նույն օրը, երբ Բոբի Քրիստինա Բրաունի ընտանիքը հայտարարել է առողջական վիճակի վատթարացման պատճառով նրան հոսփիս տեղափոխելու մասին։









































