Լոնդոնի «Սոտբիս» աճուրդում 33 միլիոն դոլարով վաճառվել է Կազիմիր Մալևիչի «Սուպրեմատիզմ: 18-րդ կառուցվածքը» նկարը, հայտնում է vesti.ru-ն: Դա տվյալ կտավի առաջին վաճառքն է:
Նկարը բազմաթիվ անգամ ցուցադրվել է Եվրոպայում և ԱՄՆ-ում, սակայն այն աճուրդներում չի ներկայացվել: Այս անգամ նկարը աճուրդ են տարել հեղինակի ժառանգները:
«Սուպրեմատիզմ: 18-րդ կառուցվածքը» նկարը ստեղծվել է 1915 թվականին` Մալևիչի «Սև քառակուսին» ստեղծելու ժամանակ:
Նկարի արժեքը Մալևիչի ստեղծագործությունների համար չդարձավ ռեկորդային: 2008 թվականին նրա «Սուպրեմատիկ կոմպոզիցիան» Նյու Յորքում վաճառվել է 60 միլիոն դոլարով:







































