ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման առաջարկել է շրջակա միջավայրի գործակալության ղեկավարի պաշտոնում նշանակել Ջինա Մաքքարթիին:
Մինչ օրս Մաքքարթին ղեկավարել է գործակալության մաքուր օդի պաշտպանության վարչությունը: Նա զբաղվում է շրջակա միջավայրի պաշտպանությամբ վերջին 25 տարիների ընթացքում: Ավելի վաղ նա աշխատել է Մասաչուսեթսի նահանգի էկոլոգիայի հարցերով հինգ նահանգապետերի խորհրդական:
Գործակալության ղեկավարի պաշտոնում Մաքքարթին, հաստատման դեպքում, փոխարինելու է Լայզա Ջեքսոնին: