«Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը, ով նստացույցի առաջին գիշերը բերման էր ենթարկվել ոստիկանություն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ոստիկանության երեկվա գործողություններին որևէ գնահատական չի կարող տալ, քանի որ այդպիսի գնահատական չկա։ Սա որևէ կերպ, ըստ նրա, բնութագրել հնարավոր չէ։
«Մենք չենք եկել պատերազմի, եկել ենք հստակ պահանջով»,-ասաց նա՝ հավելելով, որ հավաքը բացառապես խաղաղ է, ինչն առաջին իսկ օրից հայտարարվել է։










































