Անցած կիրակի ավստրալական Մելբուրնում տեղի է ունեցել մերկ հեծանվորդների հեծանվավազք, որի մասնակիցները ցուցադրել են ավտոմեքենաների նկատմամբ էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցների անպաշտպանությունը:
Մարտին սպասվում են մերկ հեծանվավազքեր Հարավային Աֆրիկայում և Պերուում՝ հաղորդում է Newsru-ն: Իսկ հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում նախընտրում են նման ակցիաներ անցկացնել ամռանը, ավելի հաճախ՝ հունիսին:
Հատկանշական է, որ մերկ հեծանվորդների հեծանվավազքը միջազգային շարժման բնույթ է ստացել, որի նպատակն է եղել տվյալ փոխադրամիջոցի պրոպագանդումը և բողոքը ընդդեմ ոչ էկոլոգիական ավտոմեքենաների օգտագործման: