Informing.ru-ի փոխանցմամբ՝ ճնշման բարձրացման դեպքերի համար նախատեսված դեղորայքի կիրառումը կարող է նպաստել նաև թմրանյութերից ու ալկոհոլից ունեցած կախվածությունից բուժվելուն: Այդ մասին հայտարարել են ամերիկացի ու ճապոնացի նարկոլոգները:
Տվյալ հարցն ուսումնասիրող բժիշկները լաբորատոր առնետներին բուժել են ալկոհոլային ու կոկաինային կախվածությունից: Հետազոտությունը թույլ կտա տվյալ մեթոդը փորձարկել նաև կամավորների վրա:
Իզրադիպին դեղահաբը հեռացնում է այն զգացմունքների մասին հիշողությունները, որոնց օրգանիզմը զգում է ալկոհոլ ու թմրանյութ օգտագործելիս: Թմրանյութեր կիրառելուց հրաժարվել փորձող թմրամոլներին դա չի հաջողվում, քանի որ նրանց ուղեղը չի կարող ձերբազատվել հուշերից:









































