Չինաստանի պահեստներում հայտնաբերվել է 40 տարվա վաղեմության ավելի քան 100 հազար տոննա սառեցված միս։ Այս մասին հայտնում է AsiaOne-ը։
Իշխանությունների կողմից ողջ երկրով մեկ կատարված ստուգման ժամանակ ի հայտ են բերվել սառեցված հավի թևիկներ, տավարի և խոզի միս։ Նշվում է, որ մսի մի մասը պահվում է պահեստներում արդեն ավելի քան 40 տարի։
Փչացած մթերքի ընդհանուր գումարը կազմում է մոտ 483 մլն դոլար։ Մսի մեծ մասը Չինաստան է տեղափոխվել մաքսանենգ ճանապարհով։
Մաքսանենգության մեջ կասկածվողները ներկայում ձերբակալված են։









































