Monday, 29 06 2026
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները

Իմ կարծիքով՝ պետք էր նախագահի հետ հանդիպել. Աբրահամ Մանուկյանը նստացույցի մասնակիցների մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը:

– Պարոն Աբրահամյան, ինչպե՞ս եք գնահատում էլեկտրաէներգիայի դեմ պայքարող ակտիվիստների ու քաղաքացիների՝ Բաղրամյան պողոտայի գիշերային նստացույցը ոստիկանության կողմից դաժանորեն ցրելու քայլը:

– Ահագին ոգևորված եմ մեր երիտասարդներով, կարգին երիտասարդներ են: Ուրախ եմ, որ մեր ազգը նման երիտասարդներ ունի: Բայց, իհարկե, օրինականությունը պետք է պահպանել:

– Բայց այդ երիտասարդները խաղաղ ցույց էին անում և դրա իրավունքն ունեին:

– Ընդունում եմ, որ խաղաղ ցույց էին անում, բայց կարող էին բանակցել: Նախագահի հետ հանդիպելու առաջարկ եղավ, իմ կարծիքով՝ պետք էր հանդիպել: Միանշանակ: Միակողմանի չի լինում, պետք էր փոխզիջումների գնալ: Հնարավոր էր, որ գնային հանդիպեին, ու հարցը լուծվեր:

– Ցուցարարները պահանջում էին չեղյալ համարել էլեկտրաէներգիայի թանկացումը: Այդ հարցը կարո՞ղ էր լուծվել:

– Հնարավոր էր, չէ՞, որ լիներ: Ինչո՞ւ չփորձել:

– Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելուց հետո դա բացառել էր:

– Իսկ ինչո՞ւ էր նախագահը հրավիրում հանդիպման, եթե խոսելու բան չկար:

– Միգուցե ցանկանում էր համոզել, որ մասնակիցները դադարեցնեին նստացույցը:

– Իսկ միգուցե այնպիսի փաստեր էր բերում, որոնցով կարելի էր համոզել: Ես բռնությանը դեմ եմ՝ սա մեկ: Հարկավոր էր նստացույցը շատ խաղաղ պայմաններում տեղափոխել այլ դաշտ, առաջարկում էին գնալ Օպերային հարակից հրապարակը: Կարող էին գնալ ու այնտեղ շարունակել իրենց բողոքն ու իրենց պահանջները ներկայացնել: Ցավում եմ, որ նման բան է կատարվել: Շատ եմ ցավում:

– Իսկ Բաղրամյան պողոտայում նստացույցը ցրելու՝ ոստիկանների գործողությունները համաչա՞փ էին:

– Ես միշտ քննադատում եմ բռնությունը:

– Փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանն անձամբ է կարգադրել «Առաջին լրատվական»-ի օպերատորին դաժան ծեծի ենթարկել:

– Շատ սխալ է արել: Ով անցել է օրենքով կարգավորված իր սահմանը, պետք է անպայման պատժվի:

– Իսկ ինչո՞ւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները ընդդիմադիր այլ պատգամավորների նման չբոյկոտեցին Ազգային ժողովի նիստը ու չհեռացան դահլիճից:

– Եթե դուք լսել եք, մեր բոլոր պատգամավորներն էլ քննադատեցին, բայց ես կողմնակից եմ, որ հարցը երկխոսության արդյունքում բերվի դաշտ ու կարգավորվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում