ԱՄՆ-ում ստեղծվել է ականազերծման նոր շարժական համակարգ, որը թույլ է տալիս լազերի օգնությամբ ոչնչացնել ինքնաշեն պայթուցիկ սարքերը և չպայթած զինամթերքը։ Այս մասին հայտնում է Engadget պորտալը։ MRAP տեսակի վրա տեղադրվող սարքը կարող է զգալիորեն արագացնել տարածքների մաքրման գործընթացը՝ համեմատած սակրավորների աշխատանքի հետ։
Տեխնոլոգիան մշակվել է ԱՄՆ բանակի ավիացիոն և հրթիռային տեխնոլոգիաների հետազոտական կենտրոնի կողմից Հանթսվիլի ռազմաօդային ուժերի փորձարարական զորակայանի ինժեներական կենտրոնի հետ համատեղ։
Նշվում է, որ լազերը կարող է ոչնչացնել պայթուցիկ սարքերն ու զինամթերքը 300 մետր հեռավորության վրա։
Ներկայում համակարգը նախնական փորձարկում է անցնում։ Սեպտեմբերին ծրագրվում է հանձնել այն ռազմական փորձարկման։ Մատակարարումների մեկնարկի ժամկետը դեռևս հայտնի չէ։









































