Չնայած այսօր ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը ևս երկու օր կմնա հիվանդանոցում, ուր նրան տեղափոխել էին կիրակի օրը գաստրոէնտերիտի (աղեստամոքսաբորբի) նշաններով՝ նա այսօր երեկոյան դուրս է գրվել լոնդոնյան հիվանդանոցից, հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները:
Ավելի վաղ Բուքինգհեմյան պալատը հայտարարել էր, որ թագուհին չի մասնակցի այս շաբաթ ծրագրված բոլոր միջոցառումներին, այդ թվում՝ այցը Հռոմ, փոխանցում է rosbalt.ru-ն: