Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ը հետաքրքրված է իրանական ատոմային արդյունաբերության ոչնչացմամբ։ Այս մասին հայտնում է Trend գործակալությունը։
Նա նաև ասել է, որ միջուկային համաձայնագրի իրականացման ժամկետը չպետք է կազմի 10-12 տարի, այլ ավելի կարճ։
Գերագույն առաջնորդը երեքշաբթի ընդունել է տարբեր պետական և զինվորական մարմինների մի շարք բարձրաստիճան ղեկավարների։ Հանդիպումը տեղի է ունեցել սուրբ ամիս Ռամադանի 6-րդ օրը։




































