Ուրուգվայի ազգային հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիի հայր Լուիս Կավանին ավտովթարի է ենթարկվել, որի պատճառով տուժել է 19-ամյա մոտոցիկլիստը, տեղեկացնում է El Pais-ը:
Միջադեպը տեղի է ունեցել երեկ` հունիսի 22-ին, Ուրուգվայում: Երիտասարդ մոտոցիկլիստը հոսպիտալացվել է, սակայն արդյունքում մահացել:







































