Եվրամիությունը մտադիր է միասնական ճակատով հանդես գալու ռուսական ապատեղեկատվության և քարոզչության դեմ: ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Լյուքսեմբուրգում, հունիսի 23-ին ԵՄ ընդհանուր գործերով խորհրդին է ներկայացրել 9 էջանոց առաջարկություն, որը պետությունների ղեկավարները կարող են հաստատել չորեքշաբթի օրը, Եվրամիության գագաթնաժողովում: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունում կազմավորվում է East StratComTeam կենտրոնական ենթակառուցվածքն, այդ աշխատանքը կորդինացնելու համար: Այդ աշխատանքը կսկսվի սեպտեմբերին:











































