Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Այս իշխանությունները կգնան անգամ զենքի կիրառման ըմբոստ մասսայի նկատմամբ. Գառնիկ Իսագուլյան

«Փաստորեն իշխանությունները գնում են բռնի գործողությունների մի հարցում, որտեղ մի կողմում կանգնած է մասնավոր ընկերությունը, մյուս կողմում՝ ամբողջ հայաստանյան հասարակությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, քաղաքագետ Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով այսօր՝ վաղ առավոտյան, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ակտիվիստների նկատմամբ ոստիկանության կողմից կիրառված բռնությանը:

Իսագուլյանի խոսքով, որքան էլ հետաքրքիր է, այս պայքարի մեջ իշխանությունները բավական կոշտ միջոցներով պաշտպանում են մասնավոր սեկտորի ներկայացուցիչներին: «Եվ այդ պայքարում ակնառու է դառնում այն, որ իշխանությունները պաշտպանում են ոչ թե հայկական էլէկտրացանցերը, այլ իրենք իրենց, քանի որ եթե խորանանք խնդրի բուն էության մեջ, ապա կպարզվի, որ այդ 30 կամ 300 միլիոնը յուրացվում է հենց իշխանական բուրգի կողմից, ու այս ամբողջ պայքարը այդ բուրգի կողմից իրենց գումարը պաշտպանելունն է ուղղված»,-հավելեց Իսագուլյանը:

Վերջինիս խոսքով՝ իշխանությունները փոխանակ իրենք ամբողջ իրավապահ համակարգը ուղղորդեն ստուգումներ իրականացնելու ՀԷՑ-ում, ուսումնասիրելու յուրացումներն ու չարաշահումները, ակտիվիստներին են պատժում ու բռնությունների ենթարկում նրանց: «Պետական ամբողջ մեքենան պետք է ուսումնասիրի, թե ուր են գնացել այդ փողերը: Ինչո՞ւ են պետական պաշտոնյայի կառուցած դղյակների փողերը մնացել կազմակերպության վրա, որը դա վճարել չի կարողանում: Սա է. իշխանությունը ընդամենը իր փողերն է պաշտպանում հասարակությունից: Բայց եթե ստուգվի այդ ամենը, ապա նախագահից սկսած մինչը վերջին չինովնիկ պետք է նստեն տարբեր գաղութներում»,- նկատեց Իսագուլյանը:

Ինչ վերաբերում է ոստիկանական գործողություններին, ապա մեր զրուցակցի խոսքով՝ նրանք ընդամենը հրաման են կատարել: Հրաման տվողին պետք է պարզել ու պատժել:

Անդրադառնալով այսօր ժամը 18:00-ին հրավիրված հավաքին ու դրա հնարավոր հետևանքներին, քաղաքագետն ասաց, որ քանի դեռ մենք մասնատված, մասնավոր հարցեր ենք բարձրացնում, ու իշխանությունը գործի է դնում իր ամբողջ մեքենան, դժվար է պայքարել: «Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է ընդհանրական հարցեր դնել, ոչ թե միայն հոսանքի թանկացման հարցը: Հարկավոր է, որ բոլորը միավորվեն ու հասկանան մի բան, որ առանձին-առանձին պայքարելով՝ այս իշխանությունների դեմ անհնար է: Պետք է համախմբվել, քանի որ օր օրի մենք արդեն ականատես ենք լինում, որ այլևս անհնար է, թալանը մարդկանց աչքերը փակել է, և այդ ֆոնին իշխանությունները կգնան անգամ զենքի կիրառման այդ ըմբոստ մասսայի նկատմամբ»,- կարծիք հայտնեց Իսագուլյանը՝ հավելելով, որ որպեսզի զենք չկիրառվի և իշխանությունները կարողանան, հասկանան, որ իրենց գնալու ժամանակն է, հարկավոր է, որ 50-100 հազար մարդ հավաքվի, համախմբվի: Իսկ դրա համար էլ հարկավոր է, որ միայն հոսանքի թանկացման հարցը չդրվի:

Իսագուլյանը ողբերգություն որակեց այն փաստը, որ քաղաքական ուժերը, քաղաքական գործիչներից և ոչ մեկը երեկ ու այսօր ակտիվիստների կողքին չէին: «Չի կարող ինչ որ շարժում, կազմակերպություն իր առաջ խնդիր դնել, և դա չունենա քաղաքական ենթատեքստ: Բայց մեր քաղաքական ուժերը մտածում են՝ թող այդ առաջին էշելոնը գնա, դրանից հետո մենք նրանց դիակների վրայով կգնանք: Բայց դա ճիշտ չէ: Քաղաքական կազմակերպությունները պետք է շատ ակտիվ լինեն, միավորվեն ու հասկանան, որ մենք երկիր ենք կորցնում»-եզրափակեց Իսագուլյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում