Thursday, 28 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

Մի՛ «փչացրեք» ոստիկանին… «փչացած» ոստիկանը նախագահին է՛լ չի կարող պաշտպանել

Երբ Մարտի 1-ի դատական գործերն էի լուսաբանում, և իշխանության ներկայացուցչին` ոստիկանությանը դիմադություն ցույց տալու գործեր էին քննվում, անընդհատ մի անեկդոտ էի հիշում ու մտածում` տեսնես տուժողը կի՞ն է…

Ոստիկանը մի աղջկա է բռնաբարում, գործը հասնում է դատարան, դատավորը 15 տարվա ազատազրկման է դատապարտում ոստիկանին, իսկ տուժողին` աղջկան, 3 տարվա: Վերջինս ցայտնոտի մեջ է ընկնում, թե` ես տուժողն եմ, 3 տարին ո՞ր մեղքիս համար եք տալիս… «Իշխանությանը դիմադրություն ցույց տալու»` պատասխանում է դատավորը: Բայց ի տարբերություն այս անեկդոտի` իրականության մեջ, դատարաններում իրավիճակը մի քիչ այլ էր. գնում էիր դատարան` տեսնում տուժողի կարգավիճակում 2-3 աժդահա ոստիկաններ են, նրանց «ծեծողն» էլ, ասենք, «չիր» դարձած մի 60-70 տարեկան կամ 45 կգ-ոց քաշով մեկը… Ու չգիտեիր` լացեիր, թե ծիծաղեիր: Ամբաստանյալներն էլ մեկ-մեկ իրենց կարծես լավ էին զգում, որ «կարող են» այդպիսի աժդահաներ «ծեծել»… Ու ծիծաղում էիր, որ չլացես…

Իրավապահների հետ կապված (բայց Հատուկ քննչական ծառայությունը) մեկ այլ հետաքրքիր դեպք էր արձանագրվել կրկին մարտի 1-ի գործով. ԱԺ նախկին պատգամավոր, Արցախյան ազատամարտի հրամանատար Սասուն Միքայելյանի ունեցվածքի վրա արգելանք դնելիս իրավապահները արգելանք էին դրել նաև Միքայելյանի տարածքում միամտաբար արածող, մարտի 1-ից անտեղյակ` հարևանի էշի վրա: «Էշն էլ այդ անօրինությունից ներշնչել` սատկել էր»,-դատական նիստի ժամանակ ասաց Սասուն Միքայելյանը: Գոնե էշից հարցնեին` ո՞վ է տերը, բայց չէին հարցրել, երևի պարզապես ենթադրել էին, որ էշը ընդդիմադիր «հայացքներ ունի» և կարող է ինչ-որ կերպ «առնչություն ունենալ» մարտի 1-ի հետ` Սասուն Միքայելյանի «միջոցով»…

ՀՔԾ-ից հետ չեն մնում նաև Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները. Արցախյան ազատամարտի մեկ այլ երախտավորի` Վարդան Մալխասյանին կալանավորել էին հայտնի հեղափոխական, արդեն վաղուց հանգուցյալ Միքայել Նալբանդյանի բանաստեղծական, ազատատենչական խոսքերը բարձրաձայնելու համար` դա վերագրելով Մալխասյանին:
Կրկին վերադառնալով ոստիկանական թեմային և խորհրդային ժամանակներ` մի իրական դեպք էլ հիշատակենք. Արաբկիրի ոստիկանները դեռ խորհրդային ժամանակաշրջանում, երբ համայնքը կոչվում էր «26 կոմիսարների» շրջան, գնում են մի ահազանգի հետքերով. թակում են մի քաղաքացու տան դուռը, տան տերը ներսից հարցնում է` «ո՞վ է»: Դրսից պատասխանում են` «26 կոմիսարներից… դուռը բացեք»: Բնակիչը դուռը բացում է, երեք հոգի մտնում են ներս, ու տանտերը, տեսնելով նրանց, հարցնում է` «26-ից էսքանդ ե՞ք մնացել…»

Եվ կրկին` ցավոտ մարտի 1-ի մասին: Մարտի 1-ի գործերով անհամաչափ ուժ կիրառելու համար ոստիկանների էին դատում: Նրանցից մեկը, մինչ ոստիկան դառնալը, աֆղանական և արցախյան պատերազմներով էր անցել, իսկ հայտնի դեպքի օրը գյուղացիների էր բռնությամբ մեքենան նստեցրել, բայց հետո խղճացել ու բաց էր թողել… Երբ մեղադրական դատավճիռ արձակեցին` հաշվի առնելով, որ գյուղացիներին բաց թողնելը ևս պաշտոնեական սխալ է, ազատամարտիկ ոստիկանը մեզ հետ մասնավոր զրույցում ցավով հիշեց աֆղանական պատերազմն անցած մտերիմ ընկերոջ, այժմ` արդեն հանգուցյալ զինվորի խոսքը` «կտեսնե՛ս, 20 տարի հետո մեզ դատելու են… Այդպես էլ եղավ»:

Հիմա, երբ այս ամենը ի մի ես բերում, համոզվում ես, որ քաղաքականությունն իսկապես չափազանց կեղտոտ բան է: Դա է պատճառը, որ մարտի 1-ի դեպքերով բազմաթիվ ոստիկաններ դարձան «տուժողներ», սկսեցին հակասական ցուցմունքներ տալ և ապացուցել, որ քաղաքական դրդապատճառներով իրենց ուղղակի «փչացնում են»` ստորադասելով համազգեստի պատիվը, …և որ իրենք ընդունում են այդ խաղի կանոնները: Եվ այդ կեղտոտ քաղաքականությունը շատ ավելի ընդգծված է նսեմացրել համազգեստի պատիվը հատկապես վերջին 10 տարիներին, ու` ոչ միայն ոստիկանական, այլ նաև դատախազական, դատական համակարգերի… Իսկ մենք` հասարակ, շարքային քաղաքացիներս, այնքան ենք ուզում հավատալ, որ մի օր հայրենի իրավապահներն ու դատավորները կպաշտպանեն մեզ պետության, ուժեղի, մեղավորի, օլիգարխների ոտնձգություններից:

Այնքան ենք ուզում հավատալ, որ մի օր երկրի գերագույն գլխավոր հրամանատարը (ով էլ նա լինի) ինքն առաջինը կձերբազատվի հանցավոր միջավայրի սարդոստայնից ու հետո կսկսի գերատեսչությունների «մաքրությունը»… Վստահությունն այդպես պետք է վերականգնել… և ոչ թե համակարգի համազգեստավորների` անակնկալ ու մասայական ձերբակալություններով, և դա միայն նրա համար և այն դեպքում, որ ոմանք «փայ» չեն ունեցել հանցագործությունները կոծկելու այս կամ այն գործարքից: Արատավոր մի երևույթ, որ տարիներով ընտանիքներ է դժբախտացրել, ճակատագրեր խեղել և հայ քաղաքացու, մարդու մեջ գրեթե սպանել պետության հանդեպ վստահությունը…

Այդուհանդերձ, շնորհավոր տոնդ բարեխիղճ ոստիկան… Քո խղճի, մարդկային` չկորցրած առողջ հատիկի շնորհիվ է, որ թեկուզ մի քիչ, բայց մարդիկ պահպանել են վերջին հույսն ու վստահությունը համազգեստի նկատմամբ… Ուզում եմ վստահել քեզ, հարգել, հավատալ ու պաշտպանված լինել… Երկիրը պաշտպանելու, հզորացնելու այլ ճանապարհ մենք չունենք… ու ժամանակ էլ չունենք…

Այլևս մի՛ «փչացրեք» ոստիկանին… «փչացած» ոստիկանը նախագահին է՛լ չի կարող պաշտպանել…

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում