Հայտնի իրավապաշտպան Ռոբերտ Քարդաշյանը, որը 2003թ. մահացել է, միշտ կասկածել է, որ իր կրտսեր դուստր Քլոեն կենսաբանորեն իրեն հարազատ է: Այդ կասկածների մասին պատմել է փաստաբանի նախկին սիրելի Ջեմ Էշլին:
RadarOnline.com-ին տված հարցազրույցում Ջեմը նշել է, որ 90-ականներին այդ միտքը հանգիստ չի տվել Ռոբերտ Քարդաշյանին: Ռոբերտը Քլոեի ենթադրյալ իսկական հայր է համարել Օ. Ջեյ Սիմփսոնին՝ ամերիկացի ֆուտբոլիստ և դերասան, որը մեղադրվել է իր նախկին կնոջ՝ Նիկոլ Բրաուն-Սիմփսոնի սպանության մեջ, և որին Քարդաշյանը 1994-95թթ. պաշտպանել է դատարանում։
«Ռոբերտը միշտ կրկնում էր. «Օ, Աստված իմ, նա նույնքան սևամորթ է և այնպիսի գանգուր մազեր ունի, ինչպես Քլոեն: Նա հարցնում էր՝ արդյոք ես մտածում եմ, որ Օ. Ջեյ Սիմփսոնը Քլոեի հա՞յրն է»,- հիշում է Էշլին:
Ջեմի խոսքով՝ հոր կարծիքը կիսել է նաև Քիմը, որն այդ ժամանակ դեռահաս է եղել: «Դա պարզապես պարտավոր է նա լինել»,- ասել է Քիմը՝ նկատի ունենալով Սիմփսոնին:
Էշլին նշում է, որ չնայած իր կասկածներին՝ Ռոբերտը Քլոեին սիրել է՝ ինչպես մնացած երեխաներին, իսկ ընտանիքում այդ թեման չի շոշափել, քանի որ չի ցանկացել ցավեցնել:









































