Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ընդվզող քաղաքացիների նկատմամաբ ջարդի մասին գրում է միջազգային մամուլը, սակայն ՀՀԿ-ական փափկասուն պատգամավորուհիները դեռ չգիտեն՝ ինչն ինչոց է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իր աշխատավայրի մոտակայքում տեղի ունեցած բռնությունների վերաբերյալ մանկավարժ-պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը խոսեց անորոշ՝ կոչ անելով անօրինական գործողություննեը դիտարկել երկկողմանի:
Իսկ իր ընկերուհի դարձյալ մանկավարժ պատգամավոր Կարինե Պողոսյանը, ով Հովիկ Աբրահամյանի բարեկամուհին է, հրաժարվեց խոսել՝ պատճառաբանելով, թե զբաղված է:Ինչպես նկատել ենք, այս տիկնոջ հիմնական զբաղմունքը ԱԺ միջանցքներում վերուվար անելն է:
Ավելին՝ տեսանյութում










































