Sunday, 05 07 2026
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»

Ադրբեջանցիները շփոթված են, մոնիտորինգի հանձնաժողովը պաշտպանել է հայկական տեսակետը

Այսօր աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել Սրտասբուրգում, որտեղ ընթանում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը: Եվրոպական երկրներից մեկում ՀՀ մի դեսպան մեզ տեղեկացրեց, որ այսօր տեղի ունեցած ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվել է «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» անվանումով զեկույցը, հայկական պատվիրակությանը հաջողվել է հասնել նրան, որ զեկույցից հանվել է խիստ հակահայկական այն ձևակերպումը, որի շուրջ վերջին շաբաթներին շատ լուրջ աղմուկ էր բարձրացել:

Հիշեցնենք, որ Ադրբեջանին վերաբերող զեկույցում ներառված էր ձևակերպում, ըստ որի՝ Եվրոպայի խորհուրդը ընդունում է, որ Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղը և նրա հարակից 7 շրջանները: Ըստ զեկույցի հեղինակների՝ հենց այդ օկուպացիայի փաստն է, որ խոչընդոտում է Ադրբեջանում ժողովրդավարության զարգացմանը:

Մեր զրուցակից դեսպանը նշեց, որ զեկույցից այդ հատվածը հանելու գործին լծված են եղել ոչ միայն ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամները, ովքեր երեկ ամբողջ գիշեր ինտենսիվ աշխատանք են կատարել մոնիտորինգի հանձնաժողովի անդամների հետ, այլ նաև ԵԽ անդամ երկրներում Հայաստանի դեսպանները: Հայ դեսպանների խնդիրն է եղել աշխատել իրենց տեղակայման երկրների ԵԽԽՎ պատվիրակության անդամ պատգամավորների հետ, որպեսզի նրանք ևս միանան բանաձևից հակահայկական ձևակերպումը հանելու գործին: Հենց նման ինտենսիվ աշխատանքի շնորհիվ է, որ հնարավոր է դարձել մոնիտորինգի հանձնաժողովի նիստի ժամանակ ունենալ հայկական կողմի դիրքորոշումը պաշտպանող մեծամասնություն, և քվեարկությամբ զեկույցից հանել այդ հատվածը:

Մեր զրուցակիցն ասում է, որ ադրբեջանական պատվիրակության անդամները շփոթի մեջ են, քանի որ նրանք թերևս առաջին անդամ տեսնում են, որ իրենց կողմից բաժանվող ամենատարբեր նվերներն ու դրամական պարգևները այս անգամ արդյունք չեն տալիս, չնայած իրենք հսկայական ռեսուրս են ծախսել զեկույցում նման հատված ընդգրկելու համար:

Մեր զրուցակից դեսպանը հավելեց, որ չնայած մոնիտորինգի հանձնաժողովի նիստի ժամանակ հայկական կողմին հաջողվել է հասնել իր առջև դրված խնդրի լուծմանը, սակայն ԵԽԽՎ այսօրվա նիստում զեկույցը դեռ քննարկվելու է և դրվելու է լիագումար նիստի քվեարկությանը: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ Ադրբեջանի նախագահի անմիջական ցուցումով այս պահին էլ ադրբեջանցիները, իրենց սեփական միջոցներով, ինքնաթիռի տոմսեր են գնում ԵԽԽՎ այն պատգամավորների համար, ովքեր ունեն պրոադրբեջանական դիրքորոշում, սակայն բացակայում են նիստից: Ադրբեջանցիները ցանկանում են հասնել նրան, որ լիագումար նիստի ժամանակ ունենան մեծամասնոթյուն, ինչը նրանց հնարավորություն կտա զեկույցից հանված այդ պարբերությունը կրկին ներառել զեկույցի մեջ և զեկույցը ընդունել հիշյալ ձևակերպմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում