Բրիտանացի դերասան, գրող ու հաղորդավար Սթիվեն Ֆրայը հայտնել է, որ իր ամուսին Էլիոթ Սփենսերի հետ պատրաստվում են երեխա ունենալ: Այս մասին հայտնում է Hello ամսագիրը:
57-ամյա կոմիկը նշել է, որ հաշվի առնելով իր տարիքը՝ դա պետք է անել մոտ ժամանակներս:
Ֆրայը նաև պատմել է, որ իր և ամուսնու հարաբերությունները մինչև հիմա մեղրամիսի փուլում են: Դերասանը նշել է, որ ընտրյալին համարում է «իր կյանքի մեծ սերը»:
Հունվարի 6-ին Սթիվեն Ֆրայը պատմել է իր 27-ամյա ընկերոջ՝ ստենդափ-կոմիկ Էլիոթ Սփենսերի հետ նախատեսվող հարսանիքի մասին: 2 շաբաթ անց ամուսնությունը գրանցվել է: Ֆրայի և Սփենսերի հարաբերությունները սկսվել են 2014 թ. ամռանը, սակայն զույգն առաջին անգամ հանրության առաջ միասին երևացել է նոյեմբերին:











































