Այսօր` հունիսի 23-ի առավոտյան Բաքու են ուղևորվել հայ ձյուդոիստները: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ և գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանի թիմում են Ժաննա Ստանկևիչը (52կգ) Հովհաննես Դավթյանը (60կգ) և Դավիթ Նիկողոսյանը (73կգ):
Հայ ձյուդոիստները հանդես կգան հունիսի 25-ին և 26-ին:


































