Այս գիշեր, ոստիկանները ջրցան մեքենաների ու ակտիվիստներին բերման ենթարկելու միջոցով ցրել են նաև Գյումրիում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման անցկացվող խաղաղ ցույցը:
Գրեթե միաժամանակ թե մայրաքաղաքում և թե Գյումրիում ոստիկաններին հաջողվել է ազատվել ցուցարարներից:
Գյումրու լրատվամիջոցների փոխանցմամբ, գյումրեցի ակտիվիստներին բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք այն պատճառաբանությամբ, որ վերջիններս իրենց ավտոմեքենաները կայանել են անթույլատրելի վայրում եւ խանգարել երթեւեկությանը:










































