Ամերիկյան աերոտիեզերական NASA գործակալությունը մշակել է MRAP տեսակի ծանր զրահամեքենա՝ օդակայաններից աստղագնացներին և տեխնիկական անձնակազմին արտակարգ տարհանելու համար։ Այս մասին հայտնում է Gizmag պարբերականը։
Հրթիռակրի հրդեհման և պայթյունի դեպքում ցամաքային տեխնիկական սպասարկման անձնակազմը ենթարկվում է լուրջ վտանգի։ Օդաչուով տիեզերանավերի արձակման դեպքում տիեզերակայանի աշխատողները ստիպված են մնալ արձակման աշտարակի մոտ գրեթե մինչև արձակման պահը։
Տիեզերական մաքոքների դարաշրջանում NASA-ն արձակման աշտարակներում տեղադրում էր սահող մետաղական ճոճեր, որոնք պայթյունի դեպքում արագ հեռացնում էին աստղագնացներին և անձնակազմին պայթյունի գոտուց։ Ցամաքում նրանց դիմավորում էին ամորտիզացված չհրկիզվող ճոպանները, որոնք նրանց տեղափոխում էին ԲՏՌ-ներ։
Նոր տիեզերանավերի արձակման պատրաստվելիս (Dragon V2 և CST-100) NASA-ն վերականգնել է տարհանման մաքոքային համակարգը։ Սակայն Վիետնամի պատերազմի դարաշրջանի զրահամեքենաներին փոխարինելու են եկել 2000-ականների MRAP ավտոմեքենաները, որոնք ստեղծվել են Իրաքի օկուպացիայի ժամանակ։ Դրանք ավելի լավ են տանում պայթյունի ալիքի հարվածը, ինչպես նաև կարող են ավելի մեծ արագություն զարգացնել՝ ժամում մինչև 80 կմ։









































