Monday, 06 05 2024
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»
14:50
«Ուկրաինայում զենքի արտադրությունը կկրճատի լոգիստիկ ծախսերը». Բորել
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը
«Այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է». Բագրատ սրբազան
Ո՛չ, թքել չի կարելի. ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակության խոսույթի որակի վրա
Արտահերթ ընտրությո՞ւն եք ուզում՝ հարց չկա. դրե՛ք մանդատները
Ձեր նպատակը պարզ է. ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իշխանափոխություն ՀՀ-ում հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով՝ 2026 թվականին
ՀՀ միակողմանի զիջումների չի գնում. ֆիքսում է իր սահմանը՝ իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա
Չգիտեմ, ի՞նչ է Տավուշի շարժման պահնջը՝ առաջարկը ո՞րն է
Իմ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցելու
Միրզոյանը և Սիյարտոն տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Բելգորոդի մարզում 6 մարդ է զոհվել, 33-ը՝ վիրավորվել ԱԹՍ-ների գրոհի հետևանքով
Որտեղ են ձեր դրամահավաքները տեղի ունենում, թ՞ե ուղիղ փոխանցում են կամ ծրարներով տալիս
Մեքենան բախվել է սյանը
Բուդապեշտում ընթանում է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը
13:15
Չինաստանի նախագահը Պաղեստինի պետության ստեղծման կոչ է արել
Մենք ասում ենք՝ սահմանազատմամբ վերադարձնելու ենք մեր օկուպացված տարածքները. Դո՞ւք ինչ եք ասում
Ինչքան թուքումուր կա` մեր վրա ենք ընդունում, ինքնուրույն մարմինների ղեկավարներն էլ պիտի գան ԱԺ
Ո՞ւր են մեր պետական ավանդույթները՝ տոնական օրերին նախկին 3 նախագահներին երբեք իրար կողքի չենք տեսել
12:45
Բրազիլիայում հեղեղների զոհերի թիվը հասել է 78-ի
«Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, Դուք ասելի՞ք չունեք
Իսրայելի բանակը Ռաֆահում գտնվող պաղեստինցիներին տարհանման հրահանգ է տվել վերահաս ռազմական գործողության պատճառով
Փաշինյանը թշնամուն է փոխանցում ռազմական գաղտնիք համարվող ականապատ դաշտերի քարտեզը
Նիկոլ Փաշինյանն ասուլիս կհրավիրի
Ղրղզստանի նախագահը կմասնակցի Մոսկվայի հաղթանակի շքերթին
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Բուդապեշտ

Լիբանանահայություն – Արցախ համագործակցությունը և ադրբեջանական անհանգստությունը

Արցախի Հանրապետության փոխվարչապետի այցելությունը հավելյալ հանգամանք և տարողություն է ապահովում Լիբանանում Արցախի ազատամարտի 25-ամյակի առիթով կազմակերպված ձեռնարկների եզրափակիչ հավաքին:

Սումգայիթի զոհերի հիշատակի հարգումը, արցախյան ազատամարտին ընկած նահատակների գերազանց նվիրման հավաքական արժևորումը, Արցախի ծանոթացումը երիտասարդությանը և ուսանողությանը, զուգահեռ` վերաբնակեցման աշխատանքների և ներդրումային դաշտի կայացման նկատելի մասնակցությունը այս գաղութի Արցախ – լիբանանահայ գաղութ կապի առավել սերտացման և մանավանդ հայրենաշեն ծրագրերի գործնական մասնակցության կարևոր փաստերն են: Այս բոլորը անշուշտ ներազգային առաջադրված մթնոլորտի ստեղծմանն առընթեր քաղաքական ուղղվածություն գծող նախաձեռնություններ են և իբրև այդպիսին հեռանկարային առումով՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը նպաստող երևույթներ:

Լիբանանյան իրականությունը թե՛ քաղաքական և թե՛ կրոնական պայմանների առումով, տարբեր է: Ուրուգվայի, Միացյալ Նահանգների, Ավստրալիայի, Եվրոպայի և Կանադայի կողմից անկախության ճանաչման ուղղությամբ երևացող նախադրյալների, ամենայն հավանականությամբ, որոշ ժամանակի համար պիտի չհանդիպենք այստեղ: Չմոռանանք, որ Լիբանանը թեժ պայմաններ ապրող միջին արևելյան երկիր է, որ թե՛ շրջանային և թե՛ տեղական առումներով սուր և անմիջական ձևով մարտահրավերների դեմ հանդիման կանգնած է:

Ավելի մասնակի. Լիբանանը իսլամական վեհաժողովներին մասնակցող երկիր է, որտեղ Բաքուն ներկայացնում է առավել հակահայ և Արցախի պատմությունը նենգափոխած բանաձևերի և որոշումների նախագծեր. քաղաքական իրատեսությունը հուշում է, որ նման բանաձևերի քվեարկությանը ձեռնպահ մնալը կամ քվեարկությանը չմասնակցելը ինքնին արդեն որոշ առավելություն է հայկական կողմի համար:

Արցախի ազատամարտին մասնակցությունը, խրամատների մեջ Հայաստանի և Արցախի զինվորների կողքին լիբանանահայ երիտասարդի ներկայությունը և նահատակությունը, երիտասարդական անընդմեջ և ավանդություն դարձած գործուղումները, դպրոցաշինության մասնակցությունը, վերաբնակեցման ծրագրերի առաջադրումն ու դրանց ժողովրդականացումը, և ներդրումային դաշտի համագաղութային ձևաչափով մասնակցությունը, բոլո՛րը ի վերջո ազատ ու անկախ Արցախի կայացմանը նպաստող անշրջանցելի ազդակներ են, որոնք անշուշտ արժանանում են Արցախի պետության բարձրաստիճան պաշտոնատարների ուշադրությանը:

Արցախի Հանրապետության նախագահը, վարչապետը, փոխվարչապետն ու բարձրաստիճան պաշտոնատարները` նախարարներ, վարչության պետեր, բոլորը տարբեր առիթներով շեշտել են այս երևույթների կարևորությունը պետականաշինության, բնակեցման և, առհասարակ, Արցախի զարգացման աշխատանքների մեջ:

Այս բոլորը անշուշտ աննկատ չեն անցնում Բաքվի իշխանությունների ուշադրությունից: Համատեղության կարգով Սիրիայում և Լիբանանում Ադրբեջանի դեսպանը մնայուն կայք է հաստատել Լիբանանում: Մինչ այժմ լիբանանահայ գաղութ-Արցախ համագործակցության ներկա աշխուժությունը, որ բնականաբար անհանգստացնում է Բաքվին և նրա ներկայացուցչին, անարձագանգ է մնացել: Պարզ է, որ այս պահին նա որդեգրել է լուռ հետևելու և չհակազդելու մարտավարություն: Իհարկե, սա չի նշանակում, որ թուրքականի կողքին մենք ադրբեջանական գործոնի հետ ևս զբաղվելու պատճառ չպիտի ունենանք: Լիբանանյան մամուլ սպրդող և «անջատողական հայերի» կամ «Խոջալուի» մասին նշումներ կատարող լիբանանցի լրագրողների փորձերը կրկնվելու հիմքեր և պատճառներ ունեն:

Հիմնախնդրի ապակրոնականացումը և ցեղային մաքրազտման միտումները բացահայտելը հայկական կողմի առջև ծառացող խնդիրներ են: Այս պայմաններում նման առաջադրանքների իրականացումը հեշտ չի թվում:

Շրջանում և երկրում ադրբեջանական շարժումներին հետևելու մեքենականության և բաժանմունքի ճշտումը հրամայական է՝ լիբանանահայություն – Արցախի Հանրապետություն բազմակողմանի համագործակցություններին առավել թափ տալուն զուգահեռ:

Շահան Գանտահարեան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում