Apple ընկերությունը կարող է ապագայում էկրանում ներդնել մատնահետքերի սքաներ: Այս մասին հաղորդում է DigiTimes-ը:
Նշվում է, որ Apple-ն արդեն աշխատում է այնպիսի լուծում գտնել, որը թույլ կտա սենսորը դիսփլեյում տեղադրել: Ապագայում դա կարող է թույլ տալ ազատվել «Տուն» կոճակից, որում այժմ գտնվում է սքաները: Բացի այդ, դրանից ազատվելու հաշվին կարելի է փոքրացնել սմարթֆոնի չափերը կամ էլ էկրանը տեղակայել ամբողջ դիմային պանելի վրա:
Սակայն այդ դեպքում ընկերությունը պետք է փոխի համակարգի հետ համագործակցության ալգորիթմը:










































