Դրեքսելի համալսարանի մասնագետները Դաունի սինդրոմով 31 երեխայի և 45 նորմալ երեխայի գլխուղեղի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա են կատարել: Նրանք ուսումնասիրել են կամավորների գլխուղեղի կեղևի արտաքին շերտի 2-4 մմ հաստությամբ ծալքավոր շրջանը, որը պատասխանում է զգայական ինֆորմացիայի և ճանաչողական վերամշակման համար: Այս մասին հայտնում է rosbalt.ru-ն:
Հետազոտությունները ցույց են տվել, որ Դաունի սինդրոմով հիվանդների մոտ ուղեղի նշված հատվածը փոքրացված է: Միաժամանակ որոշ հատվածներում այն ավելի հաստ է եղել, քան նորմալ երեխաների մոտ:
Գիտնականները դեռ չգիտեն, թե դա ինչի հետ է կապված: Հետազոտողների խոսքերով՝ նորմալ աճի ժամանակ ուղեղը ազատվում է նեյրոնների միջև ավելորղ կապերից, և հավանաբար Դաունի սինդրոմով մարդկանց մոտ այդ գործընթացը տեղի չի ունենում:







































