Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի՝ խաղի կանոնների կոպիտ խախտումը Պերուի ընտրանու հետ խաղում։
Գնդակի համար պայքարում նա արմունկով կոպտորեն հարվածեց մրցակցի ֆուտբոլիստ Ադվինկուլային։
Պերուի ընտրանու խաղացողները մրցավարից կարմիր քարտ էին պահանջում Խամեսի համար, բայց մրցավարն անդրդվելի էր այդ հարցում։








































