Չինացի ուսանողուհին (Հուբեյ մարզ) հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ պատահաբար 14 սմ-անոց մետաղական գդալ է կուլ տվել։ Այս մասին հայտնում է Shanghaiist-ը։
Հանրակացարանի ճանապարհին 22-ամյա աղջիկը պաղպաղակ է կերել։ Այդ պահին ուսանողներից մեկը հրել է նրան։ Աղջիկը ճչացել է, ինչի արդյունքում գդալը կուլ է գնացել։
Տուժածը սկզբում որոշել է չդիմել բուժօգնության, սակայն կարդալով համացանցում համանման դեպքերի մասին՝ որոշել է դիմել բժշկի։
Բժիշկները բարեհաջող կերպով հանել են գդալը աղջկա ստամոքսից։ Գործընթացը տևել է 10 րոպեից ոչ ավելի։









































