BBC News-ի փոխանցմամբ՝ Եվրոպան արգելափակելու է ջիհադականների էջերը սոցցանցերում: Եվրոպայում ստեղծվում է ոստիկանների հատուկ թիմ, որը զբաղվելու է սոցցանցերում ԴԱԻՇ-ի հետ կապված էջերի հայտնաբերմամբ ու արգելափակմամբ:
Վաշինգտոնում գտնվող Բրուքինգսի ինստիտուտի տվյալներով՝ Twitter սոցցանցում կարելի է հաշվվել ԴԱԻՇ-ի հետ այս կամ այն չափով կապված մինչև 90.000 էջ: ԴԱԻՇ-ը դրանց միջոցով իրականացնում է զինյալների հավաքագրում այն երկրներում, որոնք իրեն համարում են ահաբեկչական խմբավորում:
Եվրոպոլը համագործակցելու է մի շարք սոցցանցերի հետ, որոնց անվանումները չեն հրապարակվում: Ոստիկանները սոցցանցերում ջիհադականների էջերի փնտրտուքը կսկսեն հուլիսի 1-ին:








































