Լոնդոնի «Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչը 5.5 մլն եվրո կվճարի դարպասապահ Պետր Չեխին` իր շնորհակալությունը հայտնելով նրան լոնդոնյան ակումբի կազմում անցկացրած 11 մրցաշրջանների համար: Այդ մասին հայտնում է Guardian-ը:
33-ամյա դարպասապահը մոտ է «Արսենալ» տեղափոխությանը, որտեղ տարեկան 6 մլն եվրո աշխատավարձ կստանա և կդառնա ակումբի պատմության ամենաբարձր վարձատրվող դարպասապահներից մեկը:
Հիշեցնենք` նախորդ մրցաշրջանում Չեխը կորցրել էր իր տեղը «Չելսի»-ի հիմնական կազմում ` Տիբո Կուրտուայի վերադարձից հետո:









































