Թուրինի «Յուվենտուս»-ի և Չիլիի հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը, ով ոչ սթափ վիճակում ավտովթարի է ենթարկվել, իր պատճառով տուժած երիտասարդին` Ֆելիպե Գոնսալեսին 14 հազար եվրո և նոր ավտոմեքենա է առաջարկել:
Սակայն Ֆելիպեի հայրը հայատարարել է, որ Վիդալը դեռ ներողություն չի խնդրել իր տղայից և կողմերը համաձայնության չեն հասել: Նա նաև նշել է, որ իր որդին դեռ ցնցված է:
Հիշեցնենք, որ այժմ Վիդալը Չիլիի հավաքականի կազմում հանդես է գալիս Ամերիկայի գավաթի խաղարկությունում: Նրա թիմը մրցաշարի քառորդ եզրափակչի ուղեգիր է նվաճել:









































