Կանաչ թեյը բարելավում է ուղեղի աշխատանքը և օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից: Այդ մասին են վկայում հոլանդացի գիտնականների հետազոտությունները, հայտնում է healthinfo.ua-ն:
Հետազոտության տվյալներով՝ կանաչ թեյը օգնում է բարձրացնելու տղամարդկանց մտավոր աշխատունակությունը` շնորհիվ իր մեջ պարունակվող կոֆեինի և L-տեանինի: Փորձերի արդյունքում պարզվել է նաև, որ այդ թեյը օգնում է ուշադրության կենտրոնացմանը:
Ավելորդ չի լինի նշել, որ կանաչ թեյը ուրախացնում է նաև գեղեցիկ սեռին: Ավելի վաղ Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ այն օգնում է կանխելու գիրացումը և դանդաղեցնում է ավելորդ քաշի հավաքումը:




































