Հունիսի 21-ին Հռոմում հարյուր հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ բողոքելով Իտալիայի կառավարության՝ միասեռ ամուսնության օրինականացման պլանների դեմ: Ցուցարարները պաստառներ են տարել, որոնց վրա գրված են եղել՝ «Ընտանիքը փրկում է աշխարհը» և «Պաշտպանենք մեր երեխաներին»: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Իտալիան արևմտյան Եվրոպայի վերջին երկիրն է, որտեղ միասեռ ամուսնությունը դեռևս օրինականացված չէ, իսկ վարչապետ Մատտեո Ռենցիի ձախակենտրոն կառավարությունը մտադիր է օրինականացնել տարեվերջին:












































