Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

«Բարեփոխված» ոստիկանները. Դաժան ծեծ, բացահայտման փոխարեն ոստիկանական տեռոր Արաբկիրի ոստիկանությունում

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ շարունակվեց Դավիթ Վարդանյանի գործի դատական քննությունը:

31-ամյա Դավիթը մեղադրվում է այն բանի համար, որ խմբի կազմում՝ գործով չպարզված երկու անձանց հետ ծեծի է ենթարկել Անանիա Գ.-ին ու դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել է ծանր վնաս՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Հոդվածի այդ մասով 5-ից 10 տարի ազատազրկում է նախատեսվում:

Չբացահայտված խմբի կազմում տուժողի առողջությանը հատկապես Դավիթ Վարդանյանի կողմից ծանր վնաս հասցնելը անգամ տուժողը չի ընդունում: Վերջինս դատարանում ասել է, թե բացառում է, որ իրեն ծեծի ենթարկած երեք անձանցից մեկը եղել է Դավիթ Վարդանյանը:

Նախաքննության կեսից տուժող Անանիան դիմումներ է հղել տարբեր ատյաններ ու հայտարարել է, թե իրեն ծանր վնասվածք հասցնելու համար մեղադրվող Դավիթը իրականում դեպքի պահին իր հետ ոչ մի առնչություն չի ունեցել…

Դեպքը կատարվել է 2014 թվականի մարտի 15-ին:

Գլխուղեղային ծանր վնասվածք ստացած Անանիա Գ.-ն տեղափոխվել է հիվանդանոց, ստացել է անհրաժեշտ բուժում:
Մինչ դեպքի օրվա իրադարձությունների ծավալվելը, Անանիան երկու միջադեպի ևս մասնակից էր եղել:

Նախ, փետրվար ամսին նա կռվել էր իրենից տարիքով մեծ Տիգրանի հետ: Հաջորդող օրերին, հասկանալով իր սխալը, ուղիներ էր որոնել Տիգրանին հանդիպելու և ներողություն խնդրելու համար:

Իսկ դեպքից մեկ օր առաջ նա կռվել էր Գևորգ անունով մի անձնավորության հետ:

Երբ հիվանդանոցում ուշքի եկած Անանիային հարցրել են, թե ովքե՞ր կարող էին նրան ծեծի ենթարկել, ի՞նչ միջադեպեր են եղել մինչև դեպքը, նա սկզբում հիշել է նախորդ օրվա իր կռիվը Գևորգի հետ:

Այդ Գևորգին իրավապահները հայտնաբերել են, բայց պարզվել է, որ Գևորգը դեպքի օրը հստակ ալիբի ունի:

Այնուհետև իրավապահները պարզել են, որ դեպքից առաջ Անանիայի հայրը հանդիպել է այս գործով ամբաստանյալ դարձած Դավիթին, ով Անանիայի կողմից նախկինում ծեծված Տիգրանի որդու ընկերն է: Դավիթի միջոցով Տիգրանի հետ հանդիպում կազմակերպելու և հաշտվելու նպատակ է ունեցել Անանիայի հայրը…

Անանիան իր առաջին ցուցմունքում նկարագրել է, թե դեպքի օրը տուն գնալիս նկատել է, որ իրեն մի սև «Մերսեդես» է հետևում: Տան մոտ ինքը ցանկացել է մեքենայից իջնել, այդ «Մերսեդեսից» մի մարդ է դուրս եկել, մոտեցել ու հարցրել է, թե որտե՞ղ է Կարենի տունը: Ինքը մտածել է, թե խոսքը հարևանի մասին է, ցանկացել է ցույց տալ, բայց այդ պահին իրեն մոտեցած մարդը բռունցքով ուժգին հարված է հասցրել իր գլխին: Հետո երկու հոգի էլ են մոտեցել, իրեն վարորդի կողքի դռնով հանել են մեքենայից ու ծեծել են: Այդ ընթացքում նրանցից մեկը ինչ-որ ծանր բանով հարվածել է իր գլխին, ինքը կորցրել է գիտակցությունը, ստացել է ծանր վնասվածք:

Իր առաջին ցուցմունքի մեջ տուժող Անանիան նկարագրել է այն մարդուն, ով առաջինը մոտեցել էր իրեն ու հասցրել էր առաջին հարվածը, մյուսներին տուժողը նկարագրել ընդհանրապես չի կարողացել: Առաջինը հարվածողի մասին տուժողը սկզբնական ցուցմունքում ասել է, թե նա մոտ քառասուն տարեկան, նիհար, «չոլկայով» մարդ է եղել:

2014 թվականի ապրիլի 17-ին ոստիկանության Արաբկիրի բաժին են տարվել այս գործով տուժող Անանիան ու նրա կինը:

Նույն օրը՝ ապրիլի 17-ի ուշ երեկոյան ոստիկանության բաժին է տարվել նաև Դավիթ Վարդանյանը: Նրան, ըստ Վարդանյանի շահերի պաշտպանի, ոստիկանները «Այֆոնով» լուսանկարել են, ապա այդ լուսանկարը ներկայացրել են արդեն ցուցմունք տալը վերջացնող Անանիային ու, ըստ Դավիթի պաշտպանի և ըստ տուժող Անանիայի, վերջինիս պարտադրել են, որ նա, ի դեմս Դավիթի, ճանաչի այն անձին, ով դեպքի պահին մոտեցել էր իրեն ու հասցրել էր առաջին հարվածը:

Անանիան արդեն իր ցուցմունքում նկարագրել էր ենթադրյալ հանցագործին, ու այդ նկարագրությունը չէր համապատասխանում Դավիթ Վարդանյանի իրական արտաքինին. վերջինս ավելի ջահել էր, նիհար չէր, միջին մարմնակառուցվածք ուներ և, որ ամենաարտահայտիչն էր, Դավիթը ճաղատ էր ու «չոլկա» ունենալ չէր կարող…

Բայց Անանիային ու նրա կնոջը ոստիկանության բաժնում պահել են մի օր, ու ի վերջո Անանիան լուսանկարով «ճանաչել է» Դավիթ Վարդանյանին, ցուցմունք է տվել նրա դեմ:

Հետագայում նա հրաժարվել է այդ ցուցմունքից, դիմել է պատկան մարմիններին՝ հայտարարելով, թե իրեն ստիպել են ցուցմունք տալ…

Դատարանում ընթանում է վկաների հարցաքննությունը: Դատարանը հարցաքննեց տուժող Անանիայի մայրիկին: Վկան ասաց, թե տղան Երևանում՝ Կոմիտասի շուկայի մոտ «ձկով էր զբաղվում»՝ ձկան առևտուր էր անում:

Անցած տարվա մարտի 15-ին իր հարսը զանգել ու ասել է, թե Անանիային ծեծել են, նա հիվանդանոցում է: Մայրը անմիջապես եկել է Երևան: «Էլ ի՞նչ՝ հետո: Էկել ենք Էրևան, Անանիկը անգիտակից հիվանդանոցում էր… Գիտակցության գալով՝ չի ասել, թե իրեն ով է ծեծել: Որ չի իմանում՝ ով ա ծեծել, ի՞նչ ասի…»:

Մայրը նշեց, որ իր որդուն ու հարսին 2014 թվականի ապրիլի 17-ին տարել են Արաբկիրի ոստիկանություն. «Ժամերով, սուտկեքով պահել են որդուս ու հարսիս… Առավոտվա տասնմեկին տարել են, մյուս օրը նոր բաց են թողել… Ես ամբողջ գիշեր մնացել եմ բաժնի մոտ՝ դրսում… Դավիթ Վարդանյանը ոչ մի առնչություն չունի էս գործի հետ: Որ իմ որդին իրանը չի ճանաչում, ինքը ի՞նչ առնչություն կարա ունենա… Դավիթի հարազատներն էկել են մեր տուն՝ թե մեր որդին ոչ մի կապ չունի, բայց մենք պատրաստ ենք բուժման ծախսերում օգնել: Մենք էլ ասինք՝ ի՞նչ բուժման, եթե ինքը կապ չունի… Ես չեմ ճանաչում Դավիթ Վարդանյանին, ո՞նց կասեմ, թե նա տղիս ծեծել ա… Իմ որդին չի տեսել իրեն հարվածողներին, առաջին հարվածից հետո անզգայացել ա՝ գիշերով էր, մութը…»:

Վկան զայրանում էր մեղադրողի հարցերից: Նույնիսկ ընդվզեց. «Լավ չբացատրի՞… Տոնս մի՛ բարձրացրու, մենք մի տարի մեռանք… Մի հարցը հարուր անգամ տալըմ ես…»:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Ե. Սարգսյանի հարցերին պատասխանելով՝ վկան ասաց, որ իր որդուն տարել են ոստիկանություն ու ասել են, թե մի քանի րոպեից բաց կթողնեն, իրականում բաց չեն թողել. «Ո՛չ խեր, ո՛չ խաբար… Ես ձկան վաճառքի տոչկում էի, ձուկն էլ՝ փչացող ապրանք, ես առևտուր արի, հետո գնացի ոստիկանության բաժնի մոտ, մնացել եմ բաժնի հայաթը մինչև լուս… Գիշերը ժամը 3-ին տղես վատացել էր, հարսս դուրս էկավ, իրար հետ գնացինք, դեղերը բերեցինք… Խի՞ էին իմ տղին ու հարսին պահում բաժնում, վախըցնում էին… Իմ տղեն չխոսկան էրեխա ա, իրան ՝ վախցըրած, ինքն էլ ասել ա… Ես իմ տղուց Դավիթ Վարդանյանի անունը չեմ լսած…»:

Նախաքննության ժամանակ որդու կողմից Դավիթ Վարդանյանին «ճանաչելուց» հետո վկան ապրիլի 22-ին ցուցմունք է տվել, թե որդին ասել է, որ իրեն ծեծողներից մեկը Տիգրանի որդու ընկեր Դավիթն է եղել: Իր որդին նրա մասին նախկինում չի հայտնել՝ ընտանիքի համար վախենալով:

Երբ հրապարակվեց այս ցուցմունքը, վկան ասաց, թե իր որդին միայն կասկած է ունեցել, որ իրեն ծեծել են Տիգրանին հարվածելու պատճառով, երևի՝ Տիգրանի որդին ու նրա ընկերները:

«Իմ էրեխեն էս մարդու՝ Դավիթի հետ ի՞նչ առնչություն ուներ, թող Տիգրանի տղեն իմ որդուն խփեր, Դավիթին իմ տղեն ի՞նչ էր արել, որ նա իմ տղին խփեր…»:

Տուժողի մայրը դեպքից հետո հանդիպել է Տիգրանին, նրան ասել է, թե իրենք կասկածում են, որ նա կամ նրա տղան են կազմակերպել Անանիայի ծեծը: Բայց Տիգրանն ասել է, թե ինքը ոչ մի կապ չունի. «Գնա քու էրեխին խփողին գտի»:

Վկան դժգոհեց. «Իմ որդին՝ գլխից հիվանդ, սուտկայուկես միլիցիայի բաժնում ինչի՞ պիտի մնար, հանցագո՞րծ էր… Մինչև լուս պահել են… Հարսիս քննած, բայց բաց չթողած… Սոված-ծարավ պահած…»:

Վկան պնդեց, որ իր որդուն Դավիթ Վարդանյանը չի հարվածել, իր որդին իրենց նման բան չի ասել…

Հաջորդ վկան տուժողի կինն էր, ով ամուսնուն սկեսուրի նման «Անանիկ» էր ասում: Տուժողի կինը նույնպես դժգոհ էր նախաքննական մարմնի վերաբերմունքից: Նա ասաց, որ իրեն պարտադրել են երեք անչափահաս երեխաներին թողնել հարևանների մոտ, տարել են բաժին ու մինչև հաջորդ օրը բաց չեն թողել: Երեխաները մնացել են հարևանի տանը՝ մինչև իր մայրը տուն է գնացել…

Մեղադրող դատախազը դժգոհեց, որ այս հարցը մեղադրանքի հետ կապ չունի:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը հայտարարեց, որ հենց մեղադրողը պետք է անդրադառնար տուժողին ու նրա կնոջը անօրինական կերպով ոստիկանության բաժնում պահելու հարցին, որպեսզի կարողանար լուծել ապացույցների անթույլատրելիության հարցը: Բայց մեղադրողի դժգոհությունը այս հարցում, ըստ պաշտպանի, ցույց է տալիս, որ նա անաչառ չէ…

Տուժողի կինը իր հերթին դժգոհեց, որ իրեն նաև իրենց տանն են անօրինական քննել՝ «ութ ժամ շարունակ»:

Տուժողի կինն ամբաստանյալ Դավիթ Վարդանյանի վերաբերյալ ասաց. «Մենք էս մարդին չենք ճանաչում… Էլ ո՞նց ասեմ… Պռոստը զարմանում եմ՝ մի տարի ա՝ գնում-գալիս ենք ու ասում ենք՝ էս մարդին չենք ճանաչում, էլ ո՞նց ասենք…»:

Տուժողի կնոջ հարցաքննությունից, նրա նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո ամբաստանյալի շահերի պաշտպան Ե. Սարգսյանը հայտարարեց. «Դավիթ Վարդանյանի անունը տուժողին ու նրա կնոջը հայտնի է դարձել 2014 թվականի ապրիլի 17-ին, երբ նրանց պահել են ոստիկանությունում»:

Դատարանը հարցաքննեց նաև այն Տիգրանին, ում 2014 թվականի փետրվարին ծեծել էր տուժող Անանիան, և ում որդու ընկերն է ամբաստանյալ Դավիթ Վարդանյանը:

Տիգրանն ասաց, թե նկարիչ է: Անցած տարվա փետրվարի սկզբին, ժամը 21-22-ի սահմաններում իրենց պատշգամբի մոտ երկու երիտասարդ հայհոյախառն խոսքերով վիճել են: Տիգրանը դուրս է եկել, նրանց դիտողություն է արել, փորձել է կարգի հրավիրել, բայց տղաներն իր հետ վեճ ու կռիվ են արել, ինքը՝ Անանիային, Անանիան իրեն՝ հարվածել են:

Հաջորդ օրը ինքը շուկայի մոտ մոտեցել է ձկան առևտրով զբաղվող Անանիային, ցույց է տվել դեմքի կապտուկները, որ նրան ամաչեցնի: Ինքը նրան չի սպառնացել:

Մոտ երկու ամիս հետո իրենց բակ են եկել այդ Անանիայի մայրն ու կինը, իրեն հարցրել են՝ ինքը կամ իր որդի՞ն են ծեծել տվել Անանիային: Ինքն ասել է՝ ոչ կապ չունեն ոչ ինքը, ոչ իր տղան:

Ինքը Անանիայի հետ կապված փետրվարյան միջադեպի վերաբերյալ ոստիկանություն չի դիմել, որովհետև ամաչել է. «Գնայի ի՞նչ ասեի, որ կռի՞վ եմ արել»:

Տիգրանն ասաց, թե իրեն 24-25 ժամ պահել են ոստիկանությունում, որպեսզի գրի, թե Անանիայի հետ ինչ միջադեպ է եղել: Ինքը բողոք չի գրել: Իրեն ասել են՝ Անանիան քո դեմ գրել է, դու էլ նրա դեմ պիտի գրես: Ինքն էլ գրել է ինչ-որ գրքի մեջ, նկարագրել է, բայց չի գրել, որ բողոք ունի…

Հաջորդ դատական նիստին՝ հունիսի 16-ին, դատարանը կշարունակի գործով վկաների հարցաքննությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում